Վերջին ուսուցիչը (սերիալ)

«Վերջին ուսուցիչը», Առաջին ալիքի կողմից նկարահանված 16 մասից բաղկացած սերիալ է որի հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակը։ Վիպակի գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Հայաստանում, իսկ հեռուստասերիալում իրադարձությունները տեղափոխվել են մեր օրեր[1][2]։

Վերջին ուսուցիչը
Изображение логотипа
Ժանրդրամա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԼեզուՀայերեն
ՌեժիսորՀայկ Կբեյան
ՍցենարիստԱնահիտ Աղասարյան
ՕպերատորԱրթուր Վարդանյան
ՄոնտաժՀովիկ Միտոյան
Սերիաների քանակ16
Էկրաններին էՍեպտեմբեր 16 2019-ից Հոկտեմբեր 14 2019
ՀեռուստաալիքԱռաջին ալիք

Սյուժե խմբագրել

Մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 12 «Բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա ստանձնում է 12 «Բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանի դերը, որը դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։ Այդ օրերին դպրոցում բուռն կերպով քննարկվում է 12 «Բ» դասարանում կազմակերպված մերկապարը, սակայն Վահան Մամյանը իր դասերին չի խոսում դրա մասին։ Առաջին օրը Վահան Մամյանը դասարանին պատմում է «Մանոն Լեսկո»-ն, հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Աշակերտներից Լուսիկը ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Իսկ Մամյանը պատասխանում է՝ ասելով, որ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամիսներ հետո բոլոր աշակերտները անկեղծանում են՝ ասելով, որ Վահան Մամյանը փոխել է իրենց մեջ ինչ-որ մի բան և կարողացել է շատ կարճ ժամանակում ճանաչել բոլորին և դառնալ հարազատ։

Դերերում խմբագրել

Դերակատար Կերպար
Խորեն Լևոնյան Վահան Մամյան
Աշոտ Ղազարյան Սահակ Վանունի
Գուժ Մանուկյան Արամ Սանոյան
Միլենա Ավանեսյան Սոֆիկ Լորեցյան
Էլեն Սարգսյան Մարի Մելիքյան
Լիլի Միքայելյան Սոնա Միքայելյան
Վահագն Սամվելյան Արմեն Գարասեֆերյան
Մայիս Համբարձումյան Տիգրան Մանուկյան
Արմեն Միքայելյան Վահան Սարոյան
Տիգրան Դոդորյան Աշոտ Քանքանյան
Արամ Մխիթարյան Գագիկ Հակոբյան
Արման Սիմիկյան Սմբատ Թումանյան
Դիանա Անանյան Գայանե
Էրմինա Զախարովա Ալինա
Անի Մկրտչյան Լուսիկ
Զավեն Աբրահամյան Դանիելյան
Էվելինա Շահիրյան Էվելինա Պետրոսյան
Էմմա Մանուկյան Հռիփսիմե Կոմցյան
Սոնա Վարդանյան Դպրոցի ուսուցչուհի
Արմեն Մարգարյան Արամ

Սերիաների ցանկ խմբագրել

Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
1 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 16 Սեպտեմբեր 2019
Մովսես Խորենացու անվան դպրոցի 12«Բ» դսարանում գրականության դաս է։ Դասը վարում է Արամ Սանոյանը, որը այդ դասարանի դասղեկն է։ Դասի զանգը հնչում է, և Արամ Սանոյանը դուրս է գալիս դասարանից և մոտենում իրեն սպասող մի տղամարդու, պարզվում է, որ այդ տղամարդը Արամ Սանոյանի որդին է, որը երկար տարիներ ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հանդիպումից մի քանի օր անց Սանոյանը մահանում է։ Նրան փոխարինելու է գալիս Վահան Մամյանը։ Աշոտ Քանքանյանի հայրը ավտոմեքենա է գնում Աշոտի համար, և դասարանի տղաներով որոշում են հաջորդ օրը դպրոցում դասից հետո նշել այդ առիթը։ Այդպես էլ անում են, սակայն խնջույքին մասնակցում են Արմեն Գարասեֆերյանը, Տիգրան Մանուկյանը, Վահան Սարոյանը, Աշոտ Քանքանյանը, Սմբատ Թումանյանը և Մարի Մելիքյանը։ Խանջույքի ժամանակ Մարին կանգնում է սեղանին և սկսում աստիճանաբար ազատվել իր զգեստներից, իսկ այդ պահին դասարանի դուռը անսպասելիորեն բացում է քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը։ Դպրոցում բոլորը միայն ու միայն քննարկում են այդ դեպքը։ Սոնա Միքայելյանը դպրոցի տնօրենին սպառնում է, և պնդում է, որ այդ վեց աշակերտները պետք է հեռացվեն դպրոցից, հակառակ դեպքում ինքը կբողոքի նախարարություն։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
2 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 17 Սեպտեմբեր 2019
Մովսես Խորենացու անվան դպրոցի 12«Բ» դսարանում գրականության դաս է։ Վահան Մամյանի առաջին դասն է այդ դասարանում։ Դասի ընթացքում Մամյանը աշակերտներին պատմում է այն մասին, որ պարտադիր չէ երջանիկ լինելու համար շատ փող ունենալ։ Տնօրենը Արմենին, Աշոտին, Վահանին, Տիգրանին և Սմբատին կանչում է իր մոտ, որպեսզի իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել նախորդ օրը։ Տղաները պնդում են, որ Մարին չի մերկացել իրենց առաջ և տիկին Միքայելյանը ամեն ինչ հորինել է։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
3 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 18 Սեպտեմբեր 2019
Մարին դասի չի գնում։ Վահան Մամյանը այցելում է նրանց տուն որպեսզի խոսի և իմանա ամեն ինչ և նրանք միասին պայմանավորվում են որ հաջորդ օրը Մարին պետք դասի գնա։ 12-րդ դասարանցի տղաները կռվում է միմյանց հետ։ Մարիին շատ վատ են վերաբերվում դպրոցում և նա ստիպված է լինում նորից չգնալ դպրոց,և նա տուն չի գնում ամբողջ գիշեր քայլում է փողոցներում։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
4 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 19 Սեպտեմբեր 2019
Գրականության դասաժամին Մամյանը պատմում է իր դպրոցական օրերից։

Ուրեմն, տարիներ առաջ, երբ ես և իմ ընկերները ձեզնից էլ մեկ-երկու տարով փոքր էինք, դա, ուրեմն, պատերազմի վերջին գարունն էր, երևի նույն այս օրերին, մեր դասարանցիներից մեկին դժվար բան պատահեց։ Այն ժամանակ տղաների դպրոցն առանձին էր, աղջիկներինը՝ առանձին։ Սկզբում նույն դպրոցն էր, հետո դպրոցը կիսեցին, փայտե պատ դրին, մուտքերը դարձրին երկու և մեզ բաժանեցին։ Բայց մենք հիշում էինք մեր ընկերուհիներին, և կամաց-կամաց, երբ մեծացանք, նաև․․․ սիրահարվում էինք։ Կարելի՞ էր դրան սիրահարվել ասել։ Չգիտեմ, Բայց ահա, իմ ընկերը, որի անունը Մանուկ էր՝ սիրահարվել էր, և այդ բանը հայտնի էր դարձել դասատուներին։

Մանուկին որոշել էին փոխադրել ուրիշ դպրոց։

Հենց այդ օրերին մեր դասարանցի Ռուբենը, որ մեկ-երկու տարով մեծ էր մեզնից, ձեռք էր գցել փոքրիկ մի գիրք՝ «Մանոն Լեսկո»։ Գիշերով, այն Ժամանակ դեռ քաղաքում լուսաքողարկում էր, մենք մնացինք դպրոցում և ռազմագիտության կաբինետում, մոմի լույսի տակ, սկսեցինք կարդալ այդ գիրքը։ Դա սիրո զարմանալի մի հեքիաթ էր, որ սերմի պես ընկավ մեր հոգիների սևահողի մեջ։ Մենք կարդացինք համարյա ողջ գիշեր։ Դուք երևի գիտեք այդ գրքի հերոսների դժբախտ պատմությունը․ ջահել, համարյա պատանի ասպետ դը Գրիյոն տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ Մանոնին, և սիրահարվում։ Սիրո առաջին օրերին հետևում է ծանր արկածների , հիասթափությունների երկար շղթան։ Մանոնը դավաճանում է իր ասպետին, դավաճանում է շատ անգամ և, ի վերջո, նրան իբրև անառակ աղջկա՝ իր նմանտասնմեկի հետ, փոխադրում են Ամերիկա։ Ասպետը գիտեր ամեն ինչ, բայց շարունակում էր սիրել ավելի խոր, ավելի բուռն, համարելով Մանոնին ամենակատարյալ էակը։ Նա չի լքում Մանոնին և նրա հետ մեկնում է Ամերիկա․․․

Մենք կարդամ էինք մոմի լույսի տակ, մոմը կպցրել էինք գնդացրի փողին, վարագույրները ծածկված էին խնամքով, մենք հինգ ընկերներ էինք, սերը, դավաճանությունը, հավատարմությունը դեռ անհայտ աշխարհ էր մեզ համար։

Մեզ առանձնապես ցնցեց գրքի վերջը, երբ Մանոնը մեռնում է անապատում, և դժբախտ ասպետը իր մատներով փորում է նրա գերեզմանը, հետո պառկում գերեզմանին, սպասելով իր մահին․․․ Մամյանը աշակերտներին առաջարկում է որ ունենան իրենց հեքիաթը և իրենց հոգու մի մասնկիով հավատան այդ հեքիաթին։ Աշակերտները Սոնա Միայելյանի դասաժամին դասադուլ են անում։ Դպրոցի տնօրենը որոշել է հեռացնել վեց աշակերտներից մեկին։

Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
5 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 24 Սեպտեմբեր 2019
Մարին վերջապես գնում է տուն։ Լուսիկը գնում է Մարիենց տուն և այդ ժամանակ Մարին Լուսիկին պատմում է,որ նա սեղանին պարելով վրեժ է լուծել Վահանից քանի որ նրանք դեպքից մեկ օր առաջ կռվել են։ Մարիի մայրը տեսնում է Մարիի հորը ով երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում։ Գիշերը շատ ուշ ժամի Սոնա Միքայելյանի տան դռան վրա ինչվոր մեկը փակցնում է «Դե սպասիր»։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
6 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 25 Սեպտեմբեր 2019
Մարիի մայրը ՝Էսթերը հանդիպում է Արամին Մարիի հորը։ Սոնա Միքայելյանը հանդիպում է դպրոցի տնօրենի հետ և պատմում թե ինչպես են գիշերը նրա դռան վրա փակցրել գրությունը և նա վստահ է որ դա արել են 12 բ դասարանի աշակերտները։ Սոնա Միքայելյանը ուսուցչանոցում պնդում է, որ պետք է բոլոր վեց աշակերտները հեռացվեն դպրոցից,իսկ Վահան Մամյանը հակառակվում է նրան ասելով

– Ուսուցչի նպատակը պրոբլեմատիկ աշակերտից ազատվելը չէ, գլուխը պրոբլեմից ազատելը չէ։ Ուսուցչի ամեն քայլը աշակերտի հանդեպ ձևավորում է ընդհանրապես նրանց վերաբերմունքը մարդու, դիմացինի հանդեպ,նրանց ընկալումը կյանքի,դիմացինի և ուսուցչի։ Ուսուցչի ոչ միայն դաստիրակելու իմաստով այլ ընդհանրապես մեծահասակ մեկի ումից կարելի է խորհուրդ հարցնել ով կլինի իրենց կողքը։ Այս օրը ազդեցություն է թողնելու նրանց կյանքի վրա,նրանց աշխարհաընկալման վրա:Նրանք նոր են կյանք մտել նրանց մանկությունը երեկ է ավարտվել նրանց սրտերը փափուկ են և ուսուցչի ամեն սխալ կարող է բերել շատ վատ հետևանքների և ուսուցիչը իրավունք չունի հակամարտության գնալու,նրանք ուսուցչի հակառակորդները չեն այլ նրանք ակընկալում են ըմբռնում,մարդկային վերաբերմունք և օգնություն։ Ուսուցիչն պետք է հասկանա աշակերտին թեկուզ այն պարզ պատճառով որ ուսուցիրչը եղել է աշակերտի տարիքին իսկ աշակերտը ոչ։

Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
7 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 26 Սեպտեմբեր 2019
Որոշվում է որ պետք է հինգ տղաները որոշում կայացնեն թե իրենցից ով է լքելու դպրոցը։ Նրանք մինչև ուշ գիշեր մնում են դպրոցում սակայն այդպես էլ չեն որոշում թե իրենցից ով է լքելու դպրոցը։ Գալիս է դասարան Պարոն Մամյանը և առաջարկում որ տղաները թղթի վրա գրեն այն մարդու անունը ում կցանկանան որ դուրս մնա դպրոցից և տղաները համաձայնվում են։ Սակայն բոլորը գրում են հենց իրենց սեփական անունը։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
8 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 30 Սեպտեմբեր 2019
Սոնա Միքայելյանը և Վահան Մամյանը հանդիպում են։ Հաջորդ օրը Սոնա Միքայելյանը գնում է դպրոցի տնօրենի մոտ և ասում,որ այդքան էլ վստահ չէ որ Մարին այդ օրը մերկ է եղել։ Տնօրենին ուղղարկվում է անստորագիր նամակ։ Նամակում գրված է լինում,որ Արմեն Գարասեֆերյան և Սմբատ Թումանյանը գրազ են եկել որ Մարին խնջույքի օրը կմերկանա։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
9 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 1 Հոկտեմբեր 2019
Լուսիկը գնում է Մարիենց տուն և պատմում ամեն ինչ։ Մարին հանդիպում է Սոնա Միքայելյանի հետ։ Անստորագիր նամակը հասնում է նախարարություն։ Վահան Մամյանը Սոնա Միքայելյանին առաջարկում է գնալ իրենց տուն և Տիկին Միքայելյանը համաձայնվում է։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
10 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 2 Հոկտեմբեր 2019
Մարին նամակ է գրում դպրոցի տնօրենությանը որտեղ ասում է,որ նա դպրոց այլևս չի հաճախելու։ Վահանը գնում է Մարիենց տուն սակայն Մարին չի ընդունում նրան։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
11 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 3 Հոկտեմբեր 2019
Որոշվում է որ դպրոցը պետք է լքի Արմեն Գարասեֆերյանը։ Վահան Մամյանը գնում է նախարարություն թեպետ նախարարը իր մտերիմ դասընկերն է եղել բայց նրան նախարարությունում չեն ընդնունում և նա չի հանդիպում նախարարին։ Վահան Մամյանը գնալով տուն տեսնում է որ իրենց հյուր է եկել Սոնա Միքայելյանը։ Գայանեյի մայրը և հայրը բաժանվում են և Գայանեն մեղադրում է իր մորը իր հորը դավաճանելու համար։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
12 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 7 Հոկտեմբեր 2019
Դասարանի աշակերտները պարզում են,որ անստորագիր նամակի հեղինակը Աշոտն է։ Տղաները ծեծում են Աշոտին և կապկպում:Վահան Մամյանը մտնում է դասարան և տեսնում Աշոտին կապկպված վիճակում։ Մամյանը աշակերտներին ասում է.
  Մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք
- Վահան Մամյան
 

Պարոն Մամյանը առաջարկում է քանդել Աշոտի կապերը և Գայանեն գնում և քանդում է Աշոտի կապերը։ Վահան Մամյանը հանդիպում է նախարարի հետ։

Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
13 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 8 Հոկտեմբեր 2019
Աշոտի հայրը պարոն Քանքանյանը շտապ հանդիպում է պահանջում պարոն Մամյանի հետ։ Արամը Մարիի հայրը իմանում է որ Էսթերը իրեն խաբել է և ասել, որ երեխա չունի։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
14 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 9 Հոկտեմբեր 2019
Վահան Մամյանը Սոնա Միքայելյանին ասում է,որ մտադիր է լքել դպրոցը։ Վահան Մամյանը և դպրոցի տնօրենը շատ թեժ զրույց են ունենում որի արդյունքում Վահան Մամյանը դիմում է գրում և դուրս գալիս դպրոցից։
Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
15 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 10 Հոկտեմբեր 2019
Մարին իմանում է որ իր հայրը Արամն է։ 12-րդ բ դասարանի աշակերտների ծնողները գնում են դպրոցի տնօրենի մոտ և պնդում, որ Վահան Մամյանը նորից պետք է աշխատի դպրոցում։ Աշակերտները գնում են նախարարություն որից հետո գնում են Վահան Մամյանենց տուն և
  Մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք
- ասում է Լուսիկը
 

Հաջորդ օրվանից պարոն Մամյանը նորից գնում է դպրոց։

Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
16 Հայկ Կբեյան Անահիտ Աղասարյան 14 Հոկտեմբեր 2019
Մարին ներում է Վահանին։ Տղաները գնում են Արմենենց տուն որպեսզի խոսեն Արմենի հոր և մոր հետ։ Վահան Մամյանը գնում է Աշոտենց տուն որպեսզի համոզի նրան և նա նորից հաճախի դպրոց և ստացվում է նրա մոտ Աշոտը հաջորդ օրը գնում է դպրոց։ Վահան Մամյանը սեր է խոստովանում Սոնա Միքայելյանին։ Արմենի տան անդամները որոշում են, որ նրանք պետք է մնան Հայաստանում։ Դասարանով մեկնում են ձոր և այդտեղ Պարոն Մամյանը ասում է, որ ամեն մեկը մի թղթի վրա գրի, թե ինչ դառնություն ունի իր ընկերներից, ուսուցիչներից։ Ուսուցիչը հավաքեց թղթերը և չկարդալով ոչինչ այրեց։ Մամյանն ասաց.
«Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»։

Աշակերտները նայեցին իրար, նայեցին իրենց տասը տարիների վերջին ուսուցչին։ Վերջում երեխաները խոստովանեցին, որ քննություններին բոլորով որոշել են մնալ նույն դասարանում։

Մտքեր սերիալից խմբագրել

  • Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը և ապրեք այդ հեքիաթում...
  • Ուսուցչի նպատակը պրոբլեմատիկ աշակերտից ազատվելը չէ, գլուխը պրոբլեմից ազատելը չէ։ Ուսուցչի ամեն քայլը աշակերտի հանդեպ ձևավորում է ընդհանրապես նրանց վերաբերմունքը մարդու, դիմացինի հանդեպ,նրանց ընկալումը կյանքի,դիմացինի և ուսուցչի։ Ուսուցչի ոչ միայն դաստիրակելու իմաստով այլ ընդհանրապես մեծահասակ մեկի ումից կարելի է խորհուրդ հարցնել ով կլինի իրենց կողքը։ Այս օրը ազդեցություն է թողնելու նրանց կյանքի վրա,նրանց աշխարհաընկալման վրա:Նրանք նոր են կյանք մտել նրանց մանկությունը երեկ է ավարտվել նրանց սրտերը փափուկ են և ուսուցչի ամեն սխալ կարող է բերել շատ վատ հետևանքների և ուսուցիչը իրավունք չունի հակամարտության գնալու,նրանք ուսուցչի հակառակորդները չեն այլ նրանք ակընկալում են ըմբռնում,մարդկային վերաբերմունք և օգնություն։ Ուսուցիչն պետք է հասկանա աշակերտին թեկուզ այն պարզ պատճառով որ ուսուցիրչը եղել է աշակերտի տարիքին իսկ աշակերտը ոչ։
  • Ամեն երևույթ երկու կողմ ունի, իսկ ճշմարտությունը դրանց արանքում է...
  • Ձմռանը մերկ ուսերը մերկ են թվում, այնինչ ամռանը դա բնական է....
  • Երկուսը կարող են նայել նույն բանի, բայց տարբեր բաներ տեսնել...
  • Անկեղծությունը պարտավորվածություն չէ...
  • Գիրք կարդալը ծով մտնելու պես մի բան է, պետք է գլուխդ պտտվի այդ անսահմանությունից, պետք է հանձնվես տարրերքին...
  • Ծեր հոգու վերքերը չեն սպիանում...
  • Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աշոտ Ղազարյանը, Խորեն Լևոնյանը, Էմմա Մանուկյանը և այլք նոր հեռուստասերիալում․ առաջին մանրամասները նկարահանման հրապարակից». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Վերջին ուսուցիչը». www.1tv.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.