Զավեն Աբրահամյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զավեն Աբրահամյան (օգոստոսի 13, 1948(1948-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2020(2020-11-27)[1]), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ[2]։

Զավեն Աբրահամյան
Ծնվել էօգոստոսի 13, 1948(1948-08-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 2020(2020-11-27)[1] (72 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 13-ին, Երևանում։ 1966 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա։ 1967 թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1972 թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ Հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ։

Խաղացած դերեր Պատանի հանդիսատեսի թատրոնում խմբագրել

Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլոսը» (Կառլսոն)

Վ. Մովսիսյանի «Եղիցի Երկիր» (Հայկ Նահապետ)

Ժ. Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Սուրեն)

Սանինի «Ես մարդ եմ» (Կառլ Մարքս)

Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս)

Վ. Շեքսպիրի «Ոչինչից մեծ աղմուկ» (Դոն Պեդրո)

Խաղացած դերեր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խմբագրել

Զավեն Աբրահամյանը 1994 թ-ից աշխատում է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է՝

  • Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր)
  • Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս),
  • Ա. Նիկոլայի «Սեր մինչ մահ» (Մայիս)
  • Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պիեռ Ռոշան)
  • Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս)
  • Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Միկիչ)
  • Ն. Գոգոլի «Ամուսնություն» (Բոչկարյով)
  • Հակոբ Պարոնյան 《Ատամնաբույժն արևելյան》
  • Արամաշոտ Պապայան 《Գնա մեռի, արի սիրեմ》(Տարոն)
  • Գուրգեն Խանջյան 《Ինձնից պրծում չկա》(Հայր)
  • Հակոբ Պարոնյան 《Երկու տերով ծառա մը》(Տեր)
  • Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) և այլ ներկայացումներում[3]

Ֆիլմեր խմբագրել

  • «Բոռը»
  • «Բանտախույց 2016»
  • «Աշակ»
  • «Աշնանային ծիրան»
  • «Վաղվա օրը»[2]

Հեռուստասերիալ խմբագրել

Մրցանակներ, կոչումներ խմբագրել

2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը
  2. 2,0 2,1 «AV Production - Զավեն Աբրահամյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». comedytheater.am. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  4. «theater.am». dev.theater.am. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)