Վերա Նիկոլաևնա Նաումովա-Շիրոկիխ (նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1877, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 4, 1955(1955-05-04), Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գիտնական, գրականագետ, Աշխատանքի հերոս։

Վերա Նաումովա-Շիրոկիխ
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1877
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 4, 1955(1955-05-04) (77 տարեկան)
Մահվան վայրՏոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿանանց բարձրագույն դասընթացներ
ԱշխատավայրՏոմսկի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գրող Նիկոլայ Նաումովի (1838-1901) ընտանիքում, որն այդ ժամանակ բնակվում էր Պետերբուրգում։ Նիկոլայ Նաումովը ծանոթ էր Նիկոլայ Յադրինցևի, Գրիգորի Պոտանինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Տուրգենևի, Գլեբ Ուսպենսկու, Գրիգորի Ելիսեևի հետ։ Վերայի կնքահայրը եղել է Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը[1]։

Մայրը՝ Տատյանա Քրիստաֆորովնան, ծննդյամբ՝ Պոպովա, ավարտել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիան (առաջին կին բժիշկ շրջանավարտները Ռուսաստանում), եղել է ակտիվ նարոդնիկ, դեպի «ժողովուրդ երթի» համար 1882 թվականին ընտանիքով աքսորվել է Սիբիր, Տոմսկի նահանգի Մարիինսկի ուեզդի Բոգոտոլ գյուղ։ 1887 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տոմսկ, որտեղ սերտ կապերի մեջ է եղել Կոնստանտին Ստանյուկովիչի, Դմիտրի Կլեմենցի, Ֆելիքս Վոլխովսկու, Սողոմոն Չուդնովսկու, Ալեքսանդր Իվանչին-Պիսարևի, Սերգեյ Սինեգուբի հետ։ Տոմսկում գտնվելու ընթացքում նրանց տուն էր գալիս նաև Վլադիմիր Կորոլենկոն։

Վերան սովորել է Մարինսկայա կանանց գիմնազիայում (ավարտել է 1894 թվականին, արծաթե մեդալով) և Սանկտ Պետերբուրգի Կանանց բարձրագույն դասընթացների պատմության ֆակուլտետում։ Սովորելու ընթացքում նա ծանոթանում է Նադեժդա Կրուպսկայայի հետ։ Դասընթացներն ավարտելուց հետո 1900 թվականին Վերան դասավանդել է այնտեղ և գիմնազիայի բարձր դասարաններում։ Պրոֆեսոր Իլյա Շլյապկինի ղեկավարությամբ ուսումնասիրում է Նովգորոդի Սոֆիայի տաճարի արխիվի հին ռուսական ձեռագիր հուշարձանները։ Որոշ ժամանակ նա ապրում է Դմիտրի Մենդելեևի ընտանիքում, որի հետ նրա հայրը լավ ծանոթ էր։

1902 թվականին Վերան ամուսնանում է Բալթիական Նավաշինական գործարանի ճարտարագետ Իվան Իվանովիչ Շիրոկիխի հետ։ 1904 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Ուրալ, 1904-1916 թվականներին դասավանդում է Ուրալի լեռնագործարանային դպրոցում, 1916-1917 թվականներին՝ Պերմի համալսարանում։

1918 թվականին Վերան վերադառնում է Տոմսկ, դասավանդում Տոմսկի պետական համալսարանում։ 1919 թվականից աշխատել է Տոմսկի համալսարանի գիտական գրադարանում, 1922-1929 թվականներին եղել է գրադարանի վարիչը։ Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ փրկվում է ամենաթանկարժեք մատենագիտական ֆոնդը, Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների տարիներին Գիտական գրադարանի շենքը տեղական իշխանությունների կողմից օգտագործվել է զորամասերի և պետական հաստատությունների տեղակայման նպատակով, 1915 թվականի ամռանից մինչև 1917 թվականի փետրվարը գրադարանի դահլիճում և հարակից սենյակներում էր հանգրվանել 39-րդ Սիբիրյան պահուստային գունդը, առաջին հարկում էին գտնվում զինվորական զորանոցները , գնդի հրամանատարական և մատակարարման ծառայությունները։ Հետագայում գրադարանը զբաղեցրեցին Տոմսկի հեղկոմը, Սիբիրյան ժամանակավոր կառավարությունը, Դիրեկտորիան, Գերագույն տիրակալ Կոլչակը։ 1919 թվականին, կորցնելով ամուսնուն, Վերա Նաումովա-Շիրոկիխը մնաց երկու երեխաների հետ (երկու մեծերը մահացել էին մանկական հասակում)։ Նա հիմնավորեց Տոմսկում մանկավարժական բուհ բացելու անհրաժեշտությունը, ակտիվորեն հետևում էր իր առաջարկությունների իրականացմանը, ինչի շնորհիվ էլ, 1930 թվականի սեպտեմբերի 28-ին կայացավ Տոմսկի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բացումը։ 1930-1938 թվականներին եղել է Տոմսկի մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը։

1933 թվականի մայիսի18-ին նրան մեղադրանք է առաջադրվում հակահեղափոխական ապստամբական կազմակերպությունում մասնակցության համար և 1933 թվականի հուլիսի 2-ին դատապարտվում է ՌՍՖՍՀ ՔՕ 58-10-11 հոդվածով, նրան զրկելով Տոմսկի օկրուգում 3 տարի բնակվելու և 12 տարով որոշակի քաղաքացիական և քաղաքական իրավունքներից։ Զառամյալ տարիքի և հիվանդագին վիճակի պատճառով նրան թույլատրում են մնալ Տոմսկում (այդ մեղադրանքներից նա արդարացվում է Տոմսկի մարզային դատարանի 1961 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ)։ Որոշակի դեր է խաղում նաև Նադեժդա Կրուպսկայայի և Գորկու միջամտությունը։

1938 թվականի փետրվար-հունիս ամիսներին Ժողովրդական կրթության կոմիսարիատի կողմից գործուղվում է Ֆրանսիա, Բելգիա և Չեխիա գրադարանային գործի ուսումնասիրության նպատակով։

1938-1941 թվականներին աշխատել է Լենինի անվան գրադարանում որպես գիտական գծով տնօրենի տեղակալ։ 1941-1955 թվականներին աշխատել է ՏՊՀ-ում, որպես Գիտական գրադարանի տնօրեն։ Ընտրվել է Տոմսկի քաղաքային խորհրդի պատգամավոր։

Մահացել է 1955 թվականի մայիսի 4-ին։

Պարգևներ խմբագրել

Աշխատանքային հերոսի կոչում Վերա Նաումովա-Շիրոկիխին շնորհվել է 1935 թվականին, 1948 թվականին ստացել է «ՌՍՖՍՀ Գիտության վաստակավոր գործչի» կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել