Գլեբ Իվանովիչ Ուսպենսկի (1843-1902), ռուս գրող։

Գլեբ Ուսպենսկի
1884 Yaroshenko Portrait Schriftsteller G.I. Uspenskoje anagoria.JPG
Ծնվել էհոկտեմբերի 13 (25), 1843[1]
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Վախճանվել էմարտի 24 (ապրիլի 6), 1902[1] (58 տարեկանում) կամ ապրիլի 6, 1902(1902-04-06)[4][5] (58 տարեկանում)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]
Գրական անունБ—н[6], М.[6], Братья Гипподромовы[6], Брызгин[6], Г.[6], …въ[6], Г. И.[6], Г. У.[6], Г....в[6], Гл. У.[6], Г—ский[6], Гусев[6], Ив.[6], И—в[6] և Иванов[6]
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն[7]
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ժանրերակնարկ, պատմվածք և վիպակ
Gleb Uspensky Signature.png
Gleb Uspensky Վիքիպահեստում

Սովորել է Պետերբուրգի (1861) և Մոսկվայի (1862-1863) համալսարաններում։ Եղել է 1860-ական թվականներին դեմոկրատական գրականության ականավոր ներկայացուցիչ։ «Ռաստերյաևա փողոցի բարքերը» (1866) ակնարկաշարը պատկերում է Տուլայի արհեստավորների և բանվորների դառը կյանքը, աստիճանավորների, քաղքենիների, բուրժ․ գործարարների կենցաղը։ 1868 թվականին Ուսպենսկին դարձել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրի հիմնական աշխատակիցներից մեկը։ 1870-ական թվականներին Ուսպենսկին ուղևորվել է արտասահման, մերձեցել հեղափոխական նարոդնիկների հետ։ Գրել է «Չեքերի գրքույկը», «Հիվանդագին խիղճ», «Հարություն չառավ» և այլ ակնարկներն ու պատմվածքները, որոնք հետագայում մտել են «Նոր ժամանակներ, նոր հոգսեր» շարքի մեջ։ 1873 թվականից մինչև 1890-ական թվականների սկիզբը Ուսպենսկին եղել է ոստիկանության գաղտնի հսկողության տակ։ 1870-ական թվականների վերջից Ուսպենսկիի ստեղծագործության հիմնական թեման դարձել է հետռեֆորմյան գյուղը՝ «Գյուղական օրագրից» (1877-1880), «Գյուղացին և գյուղական աշխատանքը» (1880), «Հողի իշխանությունը» (1882), «Ինչ–ինչ բաների մասին» (1886-1887) ևն։1880-ական թվականներին գրել է ռեակցիայի շրջանում ռուս, մտավորականության հոգևոր որոնումների մասին («Առանց որոշակի զբաղմունքի», 1881, «Կամա–ակամա», 1884, և այլն)։ Ստեղծագործական վերջին շրջանում ստեղծել է «Կենդանի թվեր» (1888), «Ուղևորություն վերաբնակիչների մոտ» (1888-1889) և այլ գործեր։ 1890-ական թվականների սկզբին սկսված հոգեկան ծանր հիվանդությունն ընդհատել է Ուսպենսկիի գրական գործունեությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
  2. Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  3. 3,0 3,1 Успенский Глеб Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Brockhaus Enzyklopädie
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 http://feb-web.ru/feb/masanov/man/09/man17221.htm?cmd=0
  7. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։