Վերա Հակոբյան

հայ հեռուստահաղորդավար

Վերա Ամբակումի Հակոբյան (ապրիլի 13, 1928(1928-04-13), Փարաքար, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2017(2017-07-24)[1], Երևան, Հայաստան[2], Երևան), հաղորդավար, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972

Վերա Հակոբյան
Ծնվել էապրիլի 13, 1928(1928-04-13)
ԾննդավայրՓարաքար, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 24, 2017(2017-07-24)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի և ասմունքող
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1946-1951 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։

1980-ականներին կատարել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ 1972 թվականից Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։ Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել։ Նրա անվան հետ է զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը[3]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.panorama.am/am/news/2017/07/25/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1812040
  2. «Մահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը». panorama.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Վերա Հակոբյան». www.avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.