Բոլիվարական հեղափոխություն

Բոլիվարական հեղափոխություն, զանգվածային հասարակաքաղաքական շարժում Վենեսուելայում, որը ստեղծվել է 1998 թվականին Ուգո Չավեսի նախագահ ընտրվելուց հետո։ Շարժման հիմքում ընկած են Սիմոն Բոլիվարի և սոցիալիզմի քաղաքական գաղափարախոսությունները։ Բոլիվարական հեղափոխության նպատակը հիմնարար տնտեսական և քաղաքական վերափոխումն է, ինչպես նաև կապիտալիզմի փոխարինումը «21-րդ դարի սոցիալիզմ» անվամբ հայտնի համակարգով[1]։

Միջոցառումներ Ուգո Չավեսի հիշատակին, Կարակաս, 2014 թ․

Պատմություն խմբագրել

1998-2002 խմբագրել

1998 թվականի նախագահական ընտրությունները Վենեսուելայում ավարտվեցին Ուգո Չավեսի՝ օդադեսանտային ուժերի նախկին փոխգնդապետի հաղթանակով, որը 1992 թվականին հեղաշրջման անհաջող փորձ էր արել։ Չավեսը նախընտրական քարոզարշավ սկսեց՝ հայտարարելով պետության անվանումը փոխելու, քաղաքական համակարգում լայնածավալ բարեփոխումներ կատարելու և հասարակության շրջանում ունեցվածքային տարբերությունները վերացնելու, աղքատության և անգրագիտության դեմ պայքարելու մտադրությունների մասին։ Չավեսն ընտրություններում ստացավ ձայների 56,24 %-ը։ Նրա հետևորդները սկսեցին վերաձևավորվել տեղական խորհուրդների, որոնք կոչվում էին բոլիվարական խմբակներ։

1999 թվականին համաժողովրդական հանրաքվեով հաստատվեց Վենեսուելայի նոր սահմանադրությունը։

Չավեսն իր կառավարման հենց սկզբից ընդհարվեց ուժեղ ընդդիմության հետ՝ հիմնականում հասարակության հարուստ խավի և զանգվածային մասնավոր լրատվամիջոցների կողմից, որոնք կազմում էին երկրի զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 90 %-ը։ 2002 թվականի ապրիլին ընդդիմությունը փորձեց իշխանությունը զավթել հեղաշրջման միջոցով՝ ժամանակավոր կառավարություն սահմանելով՝ Պեդրո Կարմոնայի գլխավորությամբ։ Սակայն Չավեսի համախոհների անհապաղ քայլերը հանգեցրին հեղաշրջման տապալմանը։ Չավեսի համախոհները մեղադրում են Կենտրոնական հետախուզական վարչությանը հեղաշրջմանն ակտիվորեն աջակցելու մեջ, որը ԱՄՆ-ի ներկայացուցիչները հերքում են[2]։

2008 թվականի հունվարին Չավեսը պաշտոնապես համաներում շնորհեց հեղաշրջման կազմակերպիչներին[3]։

2002-2009 խմբագրել

Խռովության անհաջողությունից հետո ընդդիմությունը 2002 թվականի վերջին 2003 թվականի սկզբին գործադուլ կազմակերպեց, որն ստիպեց իշխանություններին ժամանակավորապես փակել պետական PDVSA ընկերությունը։ 2004 թվականի օգոստոսին ընդդիմության կողմից սահմանադրությամբ պահանջվող ստորագրությունների քանակ հավաքելուց հետո կայացավ համընդհանուր հանրաքվե՝ իշխանությունից նախագահի հեռացման հարցով։ Չավեսը սակայն հանրաքվեի արդյունքում ստացավ ձայների 59 %-ը և մնաց նախագահ։ Արդեն ընտրություններից հետո Ռոբերտ Ռիգոբոնի և Ռիկարդո Հաուսմանի վիճակագրական բյուրոն պնդում էր, որ ընտրական հանձնաժողովի ղեկավարները մանիպուլյացիայի են ենթարկել ընտրությունների արդյունքները[4]։ Այս պնդումները չեն հաստատվել Ամերիկյան պետությունների կազմակերպության դիտորդների կողմից։

2006 թվականին Չավեսը հաղթեց նախագահական ընտրություններում՝առաջ անցնելով բոլոր ընդդիմադիր ուժեր թեկնածու Մանուել Ռոսալեսից[5]։ Ընտրությունների ընթացքում դեմոկրատական գործընթացներին հետևելը հաստատվեց կողմնակի դիտորդների կողմից[6]։

2007 թվականի դեկտեմբերին Չավեսը հանրաքվեի ձևով քվեարկության դրեց սահմանադրական բարեփոխումների հարցը, որը հնարավորություն կտար նախագահին անսահմանափակ քանակով մասնակցել ընտրություններին, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, պահպանել ժամկետի կեսից նախագահին թոշակի ուղարկելու հնարավորությունը։ Առաջարկված փոփոխությունները սակայն չընդունվեցին հանրաքվեին՝ քվեարկողների շատ քիչ մասնակցության պատճառով[7]։ 2009 թվականի փետրվարին կայացավ այս հարցով երկրորդ հանրաքվեն, որն այս անգամ ավարտվեց բարեփոխումների ընդունմամբ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hugo Chavez (2009 թ․ հուլիսի 18). «La Revolución Bolivariana y el Socialismo del siglo XXI» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  2. USA denies backing Chavez plotters
  3. Wenezuela: Amnestia dla puczystów z 2002 roku
  4. Academics' Study Backs Fraud Claim In Chavez Election — WSJ.com
  5. «Результаты президентских выборов в Венесуэле в 2006 году». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  6. http://www.eueomvenezuela.org/pdf/EUEOM_Venezuela_Presidential_Election_2006_Preliminary_Statement.pdf
  7. International Socialism: Lessons from Venezuela’s referendum
  8. Чавес может править и после 2012 года

Արտաքին հղումներ խմբագրել