Վեմիր Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վեմիր Վանուշի Համբարձումյան (նոյեմբերի 6, 1929, Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1985)։
Վեմիր Համբարձումյան | |
---|---|
Ի ծնե | Վեմիր Վանուշի Համբարձումյան |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Վարդենիս |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ-մեխանիկոս |
Կրթություն | ՀԱՊՀ (1967) |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1970-1995 թվականներին դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1984-1985 թվականներին եղել է մեքենաների նորոգման և աշխատանքի պաշտպանության ամբիոնի վարիչ, 1985 թվականից՝ ակադեմիային կից ճանապարհային երթևեկության անվտանգության ԳՀ լաբորատորիայի վարիչ։ 1995 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Աշխատանքները վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերին։ Հետազոտել է վարորդ-ավտոմոբիլ-ճանապարհ-միջավայր համակարգը և առաջադրել պատահարների կանխման գիտական և գործնական մեթոդներ[1]։
Երկեր
խմբագրել- Համբարձումյան Վ. Վ., Ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպումը և երթևեկության անվտանգությունը, ուսումնական ձեռնարկ, 1980։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.