Վեդի Ալկո
Վեդի Ալկո, ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Գինեվետ գյուղում[1]։ Հիմնադրվել է 1994 թվականին՝ միավորելով երկու գինու գործարանների՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանի և 1956 թվականին հիմնադրված Վեդու գինու գործարանի։ Վեդի Ալկոն մշակում է հիմնականում Արարատյան դաշտի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Արենի և Գետափ գյուղերի խաղողը։
«Վեդի Ալկո» ՓԲԸ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1938 (Գետափի գինու գործարանի հիմնադրում), 1956 (Վեդու գինու գործարանի հիմնադրում), 1994 («Վեդի Ալկո» Փակ Բաժնետիրական Ընկերության հիմնադրում) |
Վայր | Գինեվետ, Արարատի մարզ, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Մանվել Ղազարյան |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն և գինեգործություն |
Կայք | vedi-alco.am |
Vedi Alco Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՎեդիի գինու գործարանի շինարարությունը սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1956 թվականին[2] որպես պետական ձեռնարկություն։ Գործարանի ստեղծման արդյունքում շրջակայքի երկու գյուղերն արագ զարգացան։ Գործարանից հարավ գտնվող բնակավայրում ձևավորվեց Նոր Ուղի համայնքը, այնուհետև՝ ևս մեկ բնակավայր՝ Վեդու գինու գործարանին կից բնակավայր։ 2000-ական թվականներին գործարանի բնակավայրը դարձավ առանձին գյուղ և վերանվանվեց Գինեվետ։
Խորհրդային Միության փլուզումից հետո Վեդու գինու գործարանը 1994 թվականին սեփականաշնորհվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն։ Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Էստոնիա, Ֆրանսիա, Լիտվա և այլն[3]։
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում 1938 թվականից գործող Գետափի գինու գործարանը 1994 թվականի սեփականաշնորհումից հետո նույնպես պատկանում է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին[4]։
Արտադրանք և ապրանքանիշեր
խմբագրելԳործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի[6][7][8], արտադրում է մի շարք կարմիր և սպիտակ, չոր կիսաքաղցր և աղանդերի գինիներ։ Վեդի Ալկոյի հայտնի գինու ապրանքանիշերից են՝ Երևանցի[9], Գետափ Վերնաշեն, Արենի գոլդ, Անուշ, Հայք, Խորան, Վիվատ Արմենիա և Խարջի։ Գործարանն արտադրում է նաև արենի, կագոր, մուսկատ, սապերավի խաղողների գինիներ։ Արտադրում է նաև մոշի, ազնվամորու, բալի, դեղձի և նռան մրգային գինիներ։
Գործարանի օղու ապրանքանիշերից են՝ «Աֆիշա», «Լիդեր», «Ստոլիկ», «Սենատոր», «Նովինկա» և «Բոչկա»։ Արտադրում է նաև խաղողի, ծիրանի, ցորենի, թթի, հոնի և բալի օղիներ։
Կոնյակի ապրանքանիշերից են՝ Դուդուկ (7 և 10 տարեկան), Արաքս (10 տարեկան) և Վիվատ Արմենիա (3, 5, 7 և 10 տարեկան)։ Գործարանն արտադրում է նաև Մուսկատ և ծիրանի կոնյակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Best Buy Liquors Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Vedi Alco brand is also popular outside Armenia
- ↑ «History of Vedi Alco CJSC». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Getap Vernashen
- ↑ «Wine and fruit wine at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Cognac at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Vodka at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Yerevantsi wine from Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.