Վարվառա Բուտյագինա
Վարվառա Ալեքսանդրովնա Բուտյագինա (ռուս.՝ Варвара Александровна Бутягина, դեկտեմբերի 7, 1900, Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուս խորհրդային բանաստեղծուհի և կինոսցենարիստ, սրբագրիչ։
Վարվառա Բուտյագինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1900 |
Ծննդավայր | Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 24, 1987 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Danilov Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ս. Արսենևի անվան կանանց գիմնազիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Կենսագրություն խմբագրել
Վարվառա Բուտյագինան ծնվել է Ելեցում երդվյալ հավատարմատար Ալեքսանդր Պավլովիչ Բուտյագինի և նրա կնոջ Վարվառա Մելիտովնայի ընտանիքում [2]: 1907 թվականին սովորել է Մոսկվայում, Ս. Արսենևայի կանանց գիմնազիայում, այնուհետև Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում և Բարձրագույն գեղարվեստագրականական ինստիտուտում (Բրյուսովի գրականության ինստիտուտ[3]): Բանաստեղծություններ սկսելէ գրել 9 տարեկանից։ Ավելի ուշ մտել է «Նեոկլասիկների»[4] գրական խմբակ։ Մասնակցել է Գրողների միության Համառուսաստանյան մրցույթին (7 դեկտեմբերի 1920 թվական) և «Մեր օրերի պոեզիան» գրական երեկոյին (29 նոյեմբերի 1925 թվական)։ Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝
- Հրանունկներ (Պետրոգրադ, 1921, Անատոլի Լունաչարսկու նախաբանով)
- Առագաստներ (Մոսկվա, 1926)
Բանաստեղծությունները առանձնանում են քնարականությամբ, սիրային և առեղծվածային ապրումներով, բնության նուրբ նկարագրություններով։ Առանձին դեպքերում նկատելի են Ալեքսանդր Բլոկի և Աննա Ախմատովայի ազդեցությունը։
1925 թվականին Վարվառա Բուտյագինան ամուսնանում է ճարտարապետ Վիկտոր Պետրովիչ Խոդատաևի հետ, անոսնությունից ունեցել է երկու որդի՝ Յուրին (ծնվ. 1928) և Կիրիլը (ծնվ.՝ 1932): 1920-ական թվականների վերջերից նա գործնականում դադարել է տպագրվել (վերջին բանաստեղծությունը հրատարակվել է 1932 թվականին), ինչի հետևանքով լուրեր տարածվեցին բանաստեղծուհու տիֆից մահանալու մասին։ Ինչպես պարզաբանում է բանաստեղծուհու որդին Կիրիլ Խոդատաևը, Վարվառա Ալեքսանդրովնան դադարել է հանդես գալ որպես բանաստեղծուհի, քանի որ «չի գրանցվել Պրոլետկուլտում նրա այսրոպեական պահանջների հրատապությամբ»[1]։
Պոեզիայից հեռանալուց հետո Վարվառա Բուտյագինան երկար տարիներ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում՝ որպես սրբագրիչ[1]։
Մահացել է 1987 թվականին և թաղված է Մոսկվայի Դանիլովսկոե գերեզմատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Измалкова Н. Елецкие корни поэтессы Варвары Бутягиной Archived 2020-02-28 at the Wayback Machine.
- ↑ «Бутягина Варвара Александровна (1900—1987)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-02-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ Высший литературно-художественный институт (ВЛХИ)(չաշխատող հղում)
- ↑ «ДЕКЛАРАЦИЯ НЕОКЛАССИКОВ»։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-13-ին։ Վերցված է 2019-08-19
Աղբյուրներ խմբագրել
- Варвара Бутягина на сайте Поэзия Московского университета: от Ломоносова и до…
- Биография Варвары Бутягиной в разделе Женская поэзия сайта Натальи Лайдинен
- Рецензия П. Ярового на сборник В. Бутягиной «Лютики»