Վարսենիկ Ավանյան

հայ օպերային երգչուհի

Վարսենիկ Ավանյան (մարտի 16, 1980(1980-03-16)[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։

Վարսենիկ Ավանյան
Ծնվել էմարտի 16, 1980(1980-03-16)[1] (44 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002) և Մոսկվայի կոնսերվատորիա (2005)

Կենսագրություն խմբագրել

Վարսենիկ Ավանյանը ծնվել է Երևանում։ 2002 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 2005 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 2007 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։

2010 թվականին ելույթ է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ։ Նույն թվականից՝ «Ակուստիկ գույներ» ջազ քառյակի անդամ[2]։

Համերգներով շրջագայել է Կոլումբիայում (2009), Կիպրոսում (2010), Գերմանիայում (2013)[2]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Ջուզեպպե Վերդի Աիդա Ամներիս
Ջուզեպպե Վերդի Դոն Կարլոս Էբոլի
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Ազուչենա
Ժորժ Բիզե Կարմեն Կարմեն
Ջուզեպպե Վերդի Ռիգոլետտո Մադալենա
Քամիլ Սեն-Սաս Սամսոն և Դալիլա Դալիլա
Պիետրո Մասկանի Կավալերիա Ռուստիկանա Լոլա
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով Ցարի հարսնացուն Լյուբաշա
Պյոտր Չայկովսկի Եվգենի Օնեգին Օլգա
Մոդեստ Մուսորգսկի Խովանշչինա Մարֆա
Մոդեստ Մուսորգսկի Բորիս Գոդունով Մարինա Մնիշեկ
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Փառանձեմ
Ալեքսանդր Սպենդիարյան Ալմաստ Ալմաստ
Պյոտր Չայկովսկի Պիկովայա դամա Պոլինա
Ջուզեպպե Վերդի Ռեքվիեմ
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի Ստաբատ Մատեր

Փառատոններ խմբագրել

  • Մոսկվայի «Ֆեստոս» երիտասարդական փառատոն (2003)
  • «Մոսկովյան աշուն» փառատոն (2005)
  • Երևանի «Մեկ ազգ, մեկ արվեստ» փառատոն (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՎԱՐՍԵՆԻԿ ԱՎԱՆՅԱՆ
  2. 2,0 2,1 2,2 «Վարսենիկ Ավանյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.