Վարշավայի երկաթուղային թանգարան

Վարշավային երկաթուղային թանգարան, (լեհ.՝ Muzeum Kolejnictwa w Warszawie) երկաթուղային թանգարան[1], որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում[2]։ Երկաթուղային կայարանը կառուցվել է նախկին Վարշավային երկաթուղային կայարանի վրա։

Վարշավայի երկաթուղային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎոլյա
ՎայրՎարշավա
Ղեկավարության նստավայրWCS, Śródmieście, Վարշավա, Լեհաստան և Warszawa Główna railway station, Վարշավա, Լեհաստան
Հիմնադրվել է1931
Կայքmuzeumkolejnictwa.waw.pl
Քարտեզ
Քարտեզ

Գոյություն ունեն հիմնական և փոփոխվող ցուցաննմուշներ։ Թանգարանի գնացքները վերցված են տարբեր երկրների արտադրություններից, սակայն հիմնականում դրանք այն գնացքներն, որոնք գնացել են Լեհաստանի տարածքով։

Թանգարանի գնացքների մի մասը պահվել են երկրորդ աշխարհամարտից։ Դրանք հիմնականում ստեղծվել են գերմանական, խորհրդային և լեհական ընկերությունների կողմից՝ երկրորդ աշխարհամարտում կիրառվելու համար։

Պատմություն

խմբագրել

Թանգարանի կառուցման առաջին նախաձեռնությունը Լեհաստանում կատարվեց անմիջապես հետո, երբ Լեհաստանը ստացավ իր անկախությունը Գերմանիայից` 1918 թվականին։ Թանգարանը զգալի դեր խաղաց Լեհաստանի մշակութային կյանքում։ 1927 թվականին Լեհաստանը կարողացավ գնել նմուշներ, որոնք պահպանվել էին դեռևս առաջին աշխարհամարտից և ներկայացնել թանգարանում։

1928 թվականի փետրվարի 18-ին քանի որ արդեն կային թանգարանի ցուցահանդեսի նմուշներ, Լեհաստանի տրանսպորտի և կապի նախարար Փոլ Ռոմոտսկին կատարեց Վարշավայի երկաթուղային թանգարանի ժամանակավոր բացումը։ 1928 թվականի մայիսի 21-ին Չարտեն Ալպոնս Կուենը պաշտոնապես ընդունեց թանգարանի գործունեությունը և հավանություն տվեց թանգարանի բացմանը։

1931 թվականին երկաթուղային թանգարանի նմուշները տեղափոխվեցին թանգարանի նոր շենք, որը գտնվում էր Վարշավային Նովի Զիազդ փողոցում։ Թանգարանի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 900 քառակուսի մետր։

1938 թվականին թանգարանը վերածվում է կապի և հեռահաղորդակցության թանգարանի։ Բացի գնացքներից, թանգարանում պահվում են նաև այլ նմուշների շուրջ 400 մոդելներ, 250 սեղաններ, 550 լուսանկարներ և մոտ 8000 գրքեր։

Չնայած սրան, խնդիրներ կան տարածքի հետ կապված։ Ըստ երևույթի Վարշավային երկաթուղային կայարանի նմուշները կարող են տեղափոխվել ազգային մարզադաշտի հարակից տարածքում։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին թանգարանը դադարել է գոյություն ունենեալ և նրա ամբողջ հավաքածուն թալանվել ու ոչնչացվել է Առանցիկ ուժերի կողմից։ Երկրորդ աշխարհամարտի ավարտի զինադադարից հետո, տրանսպորտի և մշակույթի նախարարությունը փորձել է նոր նյութեր հավաքել թանգարանում ներկայացնելու համար։ Մի փոքր հավաքածու պահվել էր միայն Ռադոմ քաղաքում։ 1956-ից 1957 թվականներին թանգարանի գործունեությունը կանգ է առել։

Ցուցադրություն

խմբագրել
Մակնիշ Ակերի համար Արտադրող Թողարկման թվական Լուսանկար
EP02 Bo’Bo'   Լեհաստան 1953—1957  
ET21 Co’Co'   Լեհաստան 1957—1971  
EU20 Co’Co' LEW   Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն 1955—1957  
ТГМЗ B’B'   ԽՍՀՄ 1963—1966  
SM25 C   Լեհաստան 1961—1963  
SM41 Bo’Bo'   Հունգարիա 1961—1969  
ST44 Co’Co'   ԽՍՀՄ
  Ուկրաինա
  Ռուսաստան
1965—1988  
SD80 (1A)'(A1)'   Իտալիա 1949  
Oi1 1’C   Գերմանիա 1902—1916  
Գնացք Tk 1A1 Friedrich Krupp AG   Գերմանիա 1931—1933  
OKi1 - - -  
OKl27 1’C'1   Լեհաստան 1928—1933  
OKo1 2’C2'   Գերմանիա 1916—1924  
Ol49 1’C1'   Լեհաստան 1951—1954  
Os24 2’D'   Լեհաստան 1925—1927  
Pm2 2’C1'   Նացիստական Գերմանիա 1930—1937  
Pm3 2’C1'   Նացիստական Գերմանիա 1931—1941  
Pt47 1’D1'   Լեհաստան 1947—1951  |
Pu29 2’D1'   Լեհաստան 1931  
TKb B   Գերմանիա 1880  
1U B   Գերմանիա 1912—1930  
TKc100 1B   Գերմանիա 1893  
TKh C   Գերմանիա 1920  
TKi3 1’C   Գերմանիա 1901—1914  
TKl100
(TKi100)
1’C1'   Գերմանիա 1934  
TKp D   Բելգիա
  Նիդերլանդներ
  Ֆրանսիա
1942  
TKt48 1’D1'   Լեհաստան 1950—1957  
TKz 1’E1'   Գերմանիա 1938  
Tr6 1’D   Գերմանիա 1919—1927  
Tr203 1’D   ԱՄՆ 1942—1945  
Паровоз ТЭ 1’E   Նացիստական Գերմանիա 1942—1945  
Ty43 1’E   Նացիստական Գերմանիա 1943—1945  
Ty51 1’E   Լեհաստան 1953—1958  
PzTrWg16 4’D'4'  
T49 B (Bn2t)   Լեհաստան 1946—1948  

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի երկաթուղային թանգարան» հոդվածին։