Վարշամ Երեմյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վարշամ Մկրտչի Երեմյան (դեկտեմբերի 6, 1899[1], Լեռնային Ղարաբաղ - փետրվարի 12, 1963[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։ Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)։
Վարշամ Երեմյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1899[1] |
Ծննդավայր | Լեռնային Ղարաբաղ |
Վախճանվել է | փետրվարի 12, 1963[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վխուտեմաս (1927)[2] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Nasreddin in Bukhara?[2], Տախիր և Զուխրա (ֆիլմ)[2] և Alisher Navoi?[2] |
Վարշամ Երեմյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
1927 թվականին ավարտել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ը։ Աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, թատերակաև նկարիչ։ 1934 թվականից «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայի նկարիչ (առաջին կինոնկարը՝ «Վտարանդին», 1934)։
Երեմյանը ուզբեկական կինոարվեստի ոսկե ֆոնդը կազմող ֆիլմերի բեմադրող նկարիչ է եղել․
- «Նասրեդդինը Բուխարայում» (1943)
- «Թահիր և Զուհրա» (1945)
- «Ալիշեր Նավոի» (1948)
- «Նավոի»
- «Ավիցեննա» (1957)։
Վարպետորեն պատկերել է միջինասիական ժողովուրդների պատմությունը, կենցաղն ու մշակույթը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 376.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 547.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 547)։ |