Վարիս Դիրիե (գերմ.՝ Waris Dirie, արաբ․՝ واريس ديري‎‎, 1965[1][2][3][…], Գալկայո, Մուդուգ, Սոմալի), սոմալիական ծագմամբ գրող, ֆոտոմոդել և հասարակական գործիչ, 2005 թվականից՝ Ավստրիայի քաղաքացի։

Վարիս Դիրիե
Waris Dirie, 2018 during her visit to Sierra Leone.jpg
Ծննդյան թիվ՝1965[1][2][3][…]
Ծննդավայր՝Գալկայո, Մուդուգ, Սոմալի
Ազգություն՝Somalis?
Քաղաքացիություն՝Flag of Somalia.svg Սոմալի
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն՝մոդել, վիպասան, գրող, ինքնակենսագիր, ֆեմինիստ, կինոդերասանուհի և Բարի կամքի դեսպան
Պարգևներ՝Պատվավոր Լեգեոնի շքանշան
IMDb։ID 0909909

Վաղ տարիներԽմբագրել

Վարիս Դիրիեն ծնվել է Սոմալիի գաալկացյո քոչվոր ցեղի տոհմերից մեկում 1965 թվականին[4]։ 3 տարեկանում նա ենթարկվել է կանացի թլպատման արարողության, իսկ 13 տարեկանում նա փախել է ընտանիքից, որպեսզի խուսափի իրենից տարիքով բավականին մեծ տղամարդու հետ ամուսնությունից։ Նա տեղափոխվել է Լոնդոն, Անգլիա, որտեղ ապրել և աշխատել է իր հարուստ ազգականների մոտ։ Հետագայում Վարիսն աշխատել է տեղի McDonald's-ում[5]։

ԳործունեությունԽմբագրել

Վարիսին պատահաբար հայտնաբերել է լուսանկարիչ Թերենս Դոնովանը։ Վարիսի գործունեությունը սրընթաց զարգացել է։ Նրան իրենց գովազդներում նկարահանել են Chanel, Levi’s, L'Oréal և Revlon ընկերությունները։

1987 թվականին Վարիսը խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կայծեր աչքերից» ֆիլմում։

1997 թվականին մոդելային գործենության բարձունքում Վարիսը «Marie Claire» ամսագրին տված հարցազրույցում առաջին անգամ պատմել է կանացի թլպատման մասին, ինչի միջով անցել էր մանուկ հասակում։ Այդ նույն տարում Վարիսը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ընդդեմ կանացի թլպատման։

1998 թվականին Վարիսը գրել է իր առաջին գիրքը՝ «Անապատի ծաղիկը», ինքնակենսագրություն, որը դարձել է բեսթսելլեր[5]։

2009 թվականին թողարկվել է ֆիլմ, որի հիմքում նրա «Անապատի ծաղիկը» գիրքն էր։

Հումանիտար աշխատանքԽմբագրել

1997 թվականին Վարիսը թողել է մոդելի աշխատանքը, որպեսզի կենտրոնանա կանացի թլպատման դեմ աշխատանքների վրա։ Այդ նույն տարում նա ընտրվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան կանացի թլպատման արգելքի համար[6][7]։ 2002 թվականին նա Վիեննայում ձևավորել է Վարիս Դիրիեի ֆոնդը. կազմակերպություն, որը կոչված էր ուշադրություն գրավել կանացի թլպատման հետ կապված վտանգների հանդեպ։

Գրքեր և ֆիլմերԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • «Անապատի ծաղիկը»
  • «Լուսաբացն անապատում»
  • «Անապատի երեխաները»
  • «Նամակ իմ մորը»
  • «Քոչվորների դուստրը»
  • «Սաֆա»

ՖիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել