Անապատի ծաղիկը (ֆիլմ)
«Անապատի ծաղիկը» (անգլ.՝ Desert Flower), կենսագրական ֆիլմ` ըստ սոմալցի թոփ մոդել Դիրիե Վարիսի համանուն գրքի:
Անապատի ծաղիկը անգլ.՝ Desert Flower | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | մայիսի 20, 2010[3], սեպտեմբերի 24, 2009[4] և 2009 |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Շերի Հորման[1] |
Պրոդյուսեր | Պիտեր Հերման |
Սցենարի հեղինակ | Շերի Հորման |
Դերակատարներ | Լիա Քեբեդե[5][6][2], Սալլի Հոուքինս[5][6], Քրեգ Պարկինսոն[5][6], Էնթոնի Մակի[6], Ջուլիետ Ստիվենսոն[6], Թիմիթի Սփոլ[6], Մեերա Սիալ[6], Թերեզա Չարչեր[6], Փրաշանթ Փրաբհակար[6], Elli? և Քրիս Ուիլսոն |
Երաժշտություն | Մարտին Տոդշարով |
Մոնտաժ | Clara Fabry? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Քյոլն |
Տևողություն | 121 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Դիրիե Վարիսի պատմությունն ուժեղ, ոչ սովորական կնոջ պատմություն է: Դիրիե Վարիսը (Լիա Քեբեդե) հասարակ քոչվոր աղջիկ է Սոմալիից, ում ամուսնացրել են 13 տարեկանում: նա փախչում է ընտանիքից, միայնակ անցնում է անապատը, հասնում է Մոգադիշո: Ավելի ուշ հարազատները Վարիսին ուղարկում են Լոնդոն` Սոմալիի դեսպանատանը որպես սպասուհի աշխատելու: Մի քանի տարի անց դեսպանատունը վերադառնում է պատերազմից ավերված հայրենի երկիր, իսկ աղջիկը մնում է Մեծ Բրիտանիայում` անօրինաբար և անտուն:
Վարիսը պատահաբար ծանոթանում է Topshop հագուստի խանութի աշխատակցուհու հետ: Վաճառողուհին` Մերիլինը (Սալլի Հոքինս) նախ խուսափում է տարօրինակ սոմալցուց, սակայն անկեղծորեն հուզվելով մի քիչ տարօրինակ, բայց բարի աղջկա լավատեսությունից ու հոգատարությունից, օգնում է Վարիսին և դառնում է նրա լավագույն ընկերուհին: Վարիսը պատահաբար պատմում է ընկերուհուն, որ մանուկ հասակում իրեն թլպատել են: Մերելինը սարսափած է և անկեղծորեն խղճում է Վարիսին: Այգում քայլելիս Վարիսը հանկարծ ուժեղ ցավ է ունենում փորի հատվածում, և Մերելինը նրան տանում է հիվանդանոց: Գինեկոլոգը ևս սարսափած է, և ասում է վախեցած ու ամոթահար Վարիսին, որ չի կարող ամեն ինչ վերադարձնել, սակայն կարող է այնպես անել, որ նա այլևս ցավ չզգա: Աղջկան վիրահատում են, Մերելինը աջակցում է նրան:
Շուտով սննդի կետում աշխատելիս Վարիսին նկատում է հայտնի լրագրող Թերրի Դոնալդսոնը (Թիմոթի Սպոլլ): Նպատակասլաց գործակալ Լյուսինդան օգնում է նրան դառնալ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը: Վարիսի հետ պայմանագրեր են կնքում, իսկ Մերելինը սովորեցնում է աղջկան քայլել բարձրակրունկների վրա: Որպես երախտագիտության նշան` Վարիսը Մերելինին նվիրում է Gucci ժամացույց:
Սակայն թոփ մոդելի նոր կյանքի փայլուն ծածկի տակ թաքնված է ողբերգական գաղտնիք: Իր կարիերայի բարձրակետում նա որոշում է պատմել այն մասին, ինչ իր հետ պատահել է մանկության տարիներին: Շուտով Վարիսը որոշում է իրեն նվիրել բարբարոսական ավանդույթի դեմ պայքարին, որն իրեն այդքան ցավ է պատճառել:
Վարիսն առաջին սևամորթ մոդելը չէր, սակայն առաջին կինն էր, որ հրապարակայնորեն քննադատել է կանացի թլպատում երևույթը, դարձել է ՄԱԿ-ի` կանանց թլպատումն արգելող հատուկ դեսպան և ստեղծել է Կանանց թլպատման դեմ պայքարող ֆոնդ:
ԴերերումԽմբագրել
- Լիա Քեբեդե - Դիրիե Վարիս
- Սալլի Հոքինս - Մերիլին
- Քրեգ Պարկինսոն - Նեիլ
- Մեերա Սիալ - Փուշպա Փատել
- Էնթոնի Մաքի - Հարոլդ Ջեքսոն
- Ջուլիետ Սթիվենսոն - Լուսինդա
- Թիմոթի Սթալ - Թերրի Դոնալդսոն
- Սորայա Օմար-Սսեջո-Վարիսը 12 տարեկանում
- Թերեզա Չարչեր - Բուժքույր Աննի
- Էքարդ Ֆրիզ - Սփայք
- Փրաշանթ Փրաբհակար - Կամի
- Աննա Հիլջեդիեք - Թիլդա
- Մաթթ Կաուֆման - Բարգեր Բարի մենեջեր
- Էմմա Քեյ - Միգրացիոն ծառայության աշխատակից
- Էլլի - Եվրոպացի
- Նիկ Ռաիո - Բեռնատարի վարորդ
- Ռոբերտ Ռոբալինո - Սրճարանի սեփականատեր
- Քրիս Ուիլսոն - դեսպանատան աշխատակից
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1054580/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film588712.html
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/kwiat-pustyni
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt1054580/fullcredits