Վարդուհի Շահսուվարյան
հայ դերասան
Վարդուհի Շահսուվարյան (նոյեմբերի 9, 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։
Վարդուհի Շահսուվարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1979 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎարդուհի Շահսուվարյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերային թատրոնի արտիստ, որտեղ լայն ճանաչում է ձեռք բերել՝ կատարելով Տոսկայի դերը («Ֆլորիա Տոսկա»)։ Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի խորհրդով տեղափոխվել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն[1][2][3]։
Օպերետային դերեր
խմբագրել- Էդլանտինա՝ «Թագավորը զվարճանում է»
- Մարիցա՝ «Մարիցա»
- Սոֆի՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Լյուբա՝ «Երջանիկ օր»
- Գալինա՝ «Սերենադա»
- Հանրիետ՝ «Խեղճ Իոնաֆան»
- Գոհար՝ «Մեծ հարսանիք»
- Չիպրա՝ «Գնչուների բարոն»
- Օդետտա՝ «Բայադերա»
- Ներա՝ «Հրո քրմուհին»
- Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
- Վարինկա՝ «Վարինկի վեչեր»
- Մագթաղինե՝ «Մորգանի խնամին»
- Մինադորա՝ «Երկու օրիորդ»
- Դատավոր՝ «Խանդից պատուհաս»
Ֆիլմեր
խմբագրել1954 թվականից խաղացել է հայկական ֆիլմերում։
- Նունուֆար ՝ «Մանրուք»
- Վերգինե՝ «Պատվի համար»
- Անահիտ՝ «Մոր սիրտը»
Երկրորդական դերեր
- «Կրկեսի իշխանուհին»
- Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
- Ջահան խանում՝ «Արշին մալ-ալան»
- Մինադորա՝ «Երկու օրիորդ»
- Վարինկա՝ «Վարինկի վեչեր»
- Չիպրա՝ «Գնչուների բարոնը»
- Մագթաղինե՝ «Մորգանի խնամին»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարդուհի Շահսուվարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Վարդուհի Շահսուվարյանի կենսագրությունը ԵԿՊԹ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Վարդուհի Շահսուվարյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.