Վարդոյի գավառակ
Վարդո, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևմտյան կողմում` Բյուրականի լեռների հարավային փեշերին։ Կենտրոնը հայաբնակ Գյումգում գյուղն էր։ Համապատասխանում է Տուրուբերանի Արշամունիք գավառի արևելյան մասին։
Գավառակ | |
---|---|
Վարդո | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մուշի գավառ |
Այլ անվանումներ | Վարդով, Վարթո, Վարտո |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 16 994[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Տեղաբնականուն | վարդոյեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ըստ ավանդության այստեղ է գտնվել Ադամի դրախտը։
Աշխարհագրություն
խմբագրելՎարդոյի տարածքով հոսում է Բազկան կամ Բյուրակն գետը (ստորին հոսանքում՝ Չարբուհար)։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով և հանքային ջրերով (հայտնի են Լալազարի ջերմուկները), ծաղկաշատ և խոտավետ մարգագետիններով։
Կլիմա
խմբագրելԿլիման զով է և առողջարար։
Պատմություն
խմբագրելՎարդոն 1555 թ. անցել է Թուրքիային` Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով։ Մինչև XIX դարի կեսը բաժանված է եղել երկու մասի։ Հյուսիսային հատվածը, որը կենտրոնի անունով կոչվել է նաև Բազկան, ենթարկվել է Էրզրումի փաշայության Խնուս գավառի բեյերին, հարավայինը (Չարբուհար ավանի շրջանը) մտել է Մուշի գավառի մեջ։ Գավառակը Վարդո է կոչվել Վարդուկ գյուղաքաղաքի (ավերակները գտնվում են Ս. Կարապետ վանքից հյուսիս) անունով։
XIX դարի 2-րդ կեսից Վարդոն եղել է Էրզրումի, ապա` Բիթլիսի նահանգի Մուշ գավառի կազմում։ XX դարի սկզբին Վարդոյում, հայերից բացի, բնակվել են նաև քրդեր և 1870-ական թթ. հաստատված կովկասյան լեռնականներ (չերքեզներ)։
Հայերը հիմնականում բնակվել են Բազկան գետի վերին հոսանքում՝ Գունդեմիր գյուղախմբում, որի կենտրոն Գունդեմիր գյուղը զուտ հայաբնակ էր և XIX դարի վերջին ունեցել է 200 տուն բնակիչ։ Վարդոյի գավառակի կենտրոն Գյումգյում գյուղում բնակվել է 60 տուն հայ։
Վարդոն այժմ Թուրքիայի Մուշի իլի կազմում է։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնական զբաղվում էր հացահատիկային և բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Վարչական բաժանում
խմբագրելԸստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն ուներ 16 994 բնակիչ, որից 9 000-ը մուսուլմաններ, 7994 հայեր էին[1]։ Հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրիվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |