Վարդգես Թաթիկյան

հայ լրագրող, խմբագիր, դրամատուրգ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թաթիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդգես Թաթիկյան (հուլիսի 5, 1888(1888-07-05), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - ապրիլի 6, 1973(1973-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Վարդգես Թաթիկյան
Ծնվել էհուլիսի 5, 1888(1888-07-05)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 6, 1973(1973-04-06) (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, լրագրող և խմբագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄշակ, Մոծակ, Մարտնչող անաստվածների միություն և Երևանի պատմության թանգարան
Վարդգես Թաթիկյան Վիքիդարանում

Կրել է նաև Ցոլակ, Մոծակ, Մկրատ, Վագր-Թաթ ծածկանունները։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տրապիզոն քաղաքում։ Ավարտել է տեղի ազգային դպրոցը։ 1907 թվականին աշխատել է Թիֆլիսում որպես «Մշակ» թերթի գրաշար։ 1910 թվականին նրա խմբագրությամբ Տրապիզոնում հրատարակվել է «Մոծակ» շաբաթաթերթը։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, ապա Եսենտուկիում աշխատել է որպես ազգությունների հայկական գործերի կոմիսար։ 1925 թվականին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում իբրև մամուլի սեկտորի վարիչ։ Եղել է «Անաստված» միության պատասխանատու քարտուղար, հետո «Անաստված» ամսագրի խմբագիր, 1936-1952 թվականներին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1909 թվականին, Կ. Պոլսի «Կոհակ» ամսագրում։ Մահացել է Երևանում[1][2]։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[3]։

Վ. Թաթիկյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Մտքեր և պատկերներ, Իզմիր, 1919, 15 էջ։
  • Կոլխոզի հաղթանակի (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 27 էջ։
  • Պատկերներ, Երևան, Պետհրատ, 1931, 64 էջ։
  • Դեպքեր և դեմքեր (հիշողություններ), Երևան, Հայպետհրատ, 1961, 138 էջ։
  • Փոթորկալի ճամփաներով, Երևան, «Հայաստան», 1970, 212 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 185.
  2. «AV Production - Վարդգես Թաթիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. «The memorial of Tatikyan Vardges (Վարդգես Թաթիկյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Թաթիկյան» հոդվածին։