Անաստված (ամսագիր)

ամսագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաստված (այլ կիրառումներ)

«Անաստված», 1928-1935 թվականներին Հայկական ԽՍՀ-ում հրատակրավող ամսագիր։

Անաստված
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1928
Երկիր ԽՍՀՄ
ԳրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1935
 Anastvats Վիքիպահեստում

1928-1933 թվականներին «Անաստվածը» հրատարակվել է որպես հանդես, իսկ 1933-1935 թվականներին՝ որպես թերթ[1]։

«Անաստվածում» հաճախ էին հանդիպում եկեղեցական տոների դեմ ուղղված կարգախոսներ, ինչպես, օրինակ՝ «Կորչի՛ զատիկը, կեցցե՛ հնգամյակը չորս տարում»[2] և այլն։ Ամսագրի գլխավոր խմբագիրն էր Պետիկ Թորոսյանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տես՝ «Հայ պարբերական մամուլի մատենագրություն (1794-1967 թթ.)», Երևան, 1970, էջ 4
  2. Տես՝ «Խորհրդային Հայաստան, 1929, հունվարի 4, հունվարի 6»
  3. Jakub Osiecki. Antireligious propaganda in Soviet Armenia: Azat Yekeghetsi and Anastvats
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373