Վարդգես Գուլիկյան

հայ նկարիչ

Վարդգես Լևոնի Գուլիկյան (մայիսի 6, 1942(1942-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2017[1]), հայ նկարիչ, գեղանկարիչ։

Վարդգես Գուլիկյան
Ծնվել էմայիսի 6, 1942(1942-05-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2017[1]
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1968 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։

1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1997 թվականից՝ Նկարիչների միջազգային միության անդամ (ՅՈՒՆԵՍԿՕ

1962-1963 թվականներին աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես բեմի նկարիչ, 1968-1970 թվականներին` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ֆիլմի նկարիչ, 1970-1979 թվականներին` նախագծային ինստիտուտում` որպես ավագ ճարտարապետ, 1979-1990 թվականներին` Երևանի քաղխորհրդի նախագծային ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր է։

1987 թվականին Մոսկվայում ԺՏՆՑ ծաղկի տաղավարի ձևավորման համար արժանացել է Ոսկե մեդալի։ 2013 թվականին դարձել է Համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխության դափնեկիր։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հոլանդիայում (1990), Լեհաստանում (1992), Երևանում (1994)։ Գործերից պահվում են Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում[2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ստեղծել է թանձր գունային գամմայով բնապատկերներ՝

  • «Աշուն», 1970։
  • «Կեսօր. Սովետաշեն», 1983։
  • «Արա լեռը կեսօրին», 1987։
  • «Տեսարան Կոնդից», 1991։
  • «Բնանկար», 1994։

Նատյուրմորտներ՝

  • «Նատյուրմորտ ձմերուկով», 1992։
  • «Նատյուրմորտ ձկներով», 1995, 2000։

Կոմպոզիցիաներ՝

  • «Տրնդեզ», 1980։
  • «Ծաղկի տոն», 1987։
  • «Նվագախումբ», 1994։
  • «Պայքար», 1994։
  • «Դանթեի հանդիպումը Բեատրիչեի հետ», 2001։
  • «Երաժիշտը», 2003։

Դիմանկարներ՝

  • «Թոռնիկս՝ Լևոնիկը», 1998։
  • «Դիանայի դիմանկարը», 2002։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3512
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներԽմբագրել