Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդա (այլ կիրառումներ)

Վարդա (անգլ.՝ Varda, պաշտոնական անունը` Վարդանուշ Մարտիրոսյան, մականունը` սև հրեշտակ, մարտի 3, 1985(1985-03-03), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, դերասանուհի, պարուհի է պիլոնի վրա։ Ունի հայկական արմատներ։

Վարդա
Ծնվել էմարտի 3, 1985(1985-03-03) (34 տարեկան)
ԾննդավայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Կայքvarda-show.com


Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում, վեցերորդ երեխան է։ Հայրը հայ ինժեներ էր, իսկ մայրը` մարի դերձակուհի։ Հայրը նորածին դստերն անվանել է հնագույն հայկական անունով` ի պատիվ իր մոր` Վարդանուշի: Մայրը կրկեսային մարմնամարզության վարպետ էր և 7-ամյա Վարդային տվել է «Արենա» կրկեսային ստուդիա: Ավելի ուշ Վարդան սկսել է երգել «Արծաթյա զանգեր» անսամբլում, խաղալ թատրոնում, «Արլեկին» ստուդիայում[1]։

Պարային գործունեությունԽմբագրել

Ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում հասցրել է դառնալ առաջինը և ամբողջ աշխարհով մեկ նվաճել ամենահեղինակավոր տիտղոսները (ներկայացել «Սև հրեշտակ» բեմական անունով)։

  • Ուկրաինայի 2003-2004 թվականների մերկապարի առաջին չեմպիոն (ՍՏԲ հեռուստաընկերություն)
  • 2005 թվականին կայացած միջազգային «Ոսկե պիլոն» մրցույթի հաղթող (Քիշնև, Մոլդովա)[2]։
  • 2009 թվականին կայացած Մոսկվայի «Pole Dance Competition» մրցույթի հաղթող («SOHO ROOMS»)[3]:
  • 2009 թվականին կայացած Ռուսաստանի «Միսս Pole-dance» մրցույթի հաղթող («World Pole Dance Federation», Մոսկվա)[4]։
  • 2009 թվականին կայացած մերկապարի աշխարհի առաջնության ֆինալիստ (Ամստերդամ, Նիդերլանդներ)[5]:

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Երգիչ Սերգեյ Զվերևը Վարդային առաջարկել է ձայնագրել զուգերգ՝ «Люди-ангелы», և 2011 թվականի փետրվարին երգիչները թողարկել են երգի տեսահոլովակը։ Ապա նրանք նկարահանվել են «XXL» տղամարդկանց ամսագրի համար։ Նրանց սկանդալային ֆոտոշարքը Ռուսաստանի և Ուկրաինայի «XXL» ամսագրի համար դարձել է լավագույն լուսանկարչական ֆոտոշարքի հավակնորդ[6]։

Հաջորդը Վարդան համագործակցել է Վիտալի Կոզլովսկիի հետ։ Ձայնագրվել է առաջին տեսահոլովակը` «Մի թող ինձ մենակ» («Не оставляй меня»), ռուսերենով և հայերենով։ Տեսահոլովակը ներկայացրել են Ուկրաինայում և Հայաստանում։ 2012 թվականին զույգը ձայնագրել է ևս մեկ համատեղ ամառային պարային երգ-տեսահոլովակ` «Потанцуй»։ Այդ ժամանակ Վարդան հանդես է եկել ոչ միայն որպես կատարող, այլև որպես բառերի և երաժշտության գրող-երգահան[7]։ 2012 թվականին Վարդան դարձել է խոշոր միջազգային երաժշտական ​​նախագծի մասնակից։ Այս համագործակցությունը համախմբել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ մասերի` հայկական ծագում ունեցող արտիստների:։ Վարդան Դմիտրի Խառատյանի, Զառայի, Ալեքսեյ Չումակովի, Եվա Ռիվասի հետ ձայնագրել է հայրենասիրական երգ, որը կոչվում է «Армения»։ Այժմ Վարդան պատրաստվում է թողարկել իր առաջին անհատական ալբոմը՝ «Следуй за мечтой»։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել