Ալեքսեյ Գեորգիևիչ Չումակով (ռուս.՝ Алексе́й Гео́ргиевич Чумако́в, մարտի 12, 1981(1981-03-12), Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ 2003 թվականին դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր (3-րդ տեղ)։ Շոուի ընթացքում նաև արժանացել է «Եվրոպա պլյուս» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք մրցանակի[1]։

Ալեքսեյ Չումակով
Ծնվել էմարտի 12, 1981(1981-03-12) (43 տարեկան)
Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուզբեկստան և  Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հաղորդավար և նկարիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԱմուսինՅուլյա Կովալչուկ
Կայքchumakoff.ru
 Aleksej Chumakov Վիքիպահեստում

2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականի մարտի 12-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Սամարղանդ քաղաքում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից, աշխատել է որպես բժիշկ-ֆիզիոթերապևտ[2]։ Հայրը՝ Գեորգի Գեորգիևիչ Չումակովը, բուլղարացի է, ծնունդով՝ Գաբրովոյից, մասնագիտությամբ նկարիչ-ձևավորող է, աշխատել է որպես Սամարղանդի սուրբ Ալեքսիի տաճարի գլխավոր վերականգնող։ Ավագ եղբայրը՝ Սերգեյ Գեորգիևիչ Չումակովը, բնակվում է Տյումենում։

Ալեքսեյը փոքր հասակից հաճախել է երաժշտական դպրոց՝ հարվածային գործիքների և պերկուսիայի դասարան, եղել է դպրոցական համերգների հաղորդավար, տարբեր միջոցառումների կազմակերպիչ։ 11 տարեկան հասակից գրում է երգեր և ելույթներ ունենում։ Իր առաջին երգով հաղթել է Սամարղանդում տեղի ունեցած «Առավոտյան աստղ» մրցույթում։

1995 թվականին Ուզբեկստանում տիրող սոցիալ-քաղաքական բարդ իրավիճակի պատճառով Ալեքսեյ Չումակովի ընտանիքը տեղափոխվել է ռուսական Տյումեն քաղաք։ Այնտեղ նա ընդունվել է Տյումենի արվեստի բարձրագույն քոլեջի վոկալի բաժին, բայց այդտեղ սովորել է միայն 1 տարի։ Այնուհետև ուսումը շարունակել է Տաշքենդի արվեստի բարձրագույն քոլեջի դիրիժորա-երգչախմբային բաժնում, որն ավարտել է 1998 թվականին[3][4]։

Կեմերովոյում տեղի ունեցած «„Եվրոպա պլյուսի“ ձայն» շրջանային մրցույթում Ալեքսեյը հաղթել է 3 անվանակարգերում՝ որպես վոկալիստ, կոմպոզիտոր և վերադաշնակող։ «Աստիճաններ» տյումենյան մրցույթում մի քանի տարի գրել է երգեր երիտասարդ կատարողների համար՝ միշտ արժանանալով լավագույն կոմպոզիտորի և վերադաշնակողի դիպլոմների։ Ալեքսեյը շրջագայել է, գրել երգեր, արել գործիքավորումներ, այլ կատարողների համար գրել ամբողջ ալբոմներ, հանդես եկել որպես ձայնային պրոդյուսեր, աշխատել որպես արվեստի մենեջեր, հաղորդավար։ Նա նաև վարել է իր սեփական «Чумовая вечеринка» ծրագիրը, ուր հրավիրել է տարբեր արտիստների։

2003 թվականին Ալեքսեյը տեղափոխվել է Մոսկվա, այնուհետև մայրաքաղաք է տեղափոխել նաև ծնողներին[2]։

Ալեքսեյ Չումակովը՝ որպես էստրադային երգիչ, համառուսաստանյան հայտնիություն ձեռք բերեց 2003 թվականին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրեց 3-րդ տեղը և արժանացավ «Եվրոպա պլյուս» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք մրցանակի։ Դրան հաջորդեցին բազմաթիվ համերգներ, մասնակցությունը հեռուստահաղորդումներին, ռադիոելույթները[1][4]։

Ալեքսեյ Չումակովն, ըստ իր խոսքերի, բարիտոնային տենորի տեր է, ավելի շուտ՝ դրամատիկ տենոր։ Դիապազոնը տենորային է, իսկ հենց ձայնը՝ բարիտոն[5]։

Էստրադային երգչի իր ողջ կարիերայի ընթացքում Ալեքսեյը շարունակել է զբաղվել նաև գրական գործունեությամբ։ 2004 թվականին Չումակովը գրեց է իր առաջին՝ «Վերջին մայրամուտի գույնը» վեպը։ Բայց ձեռագիրը, որը նա արդեն վերջացրել էր, պատառոտում է բռնցքամարտիկի շունը[6]։ Եվ քանի որ ձեռագիրը վեպի միակ օրինակն էր, այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէր։ Սակայն ավելի ուշ Ալեքսեյն իր ընկերոջ՝ Ալեքսեյ Ուշակովի հետ չստացված գրքի սյուժեի հիման վրա սցենար գրեց։ Այդպես «Վերջին մայրամուտի գույնը» գիրքը վերածվեց «Օտար մայրամուտ» սցենարի։ Վերջնական տարբերակի անվանումն էր «Կեղտ»։ Ալեքսեյի մեջ հետաքրքրություն առաջացավ, և նա Սվերդլովի կինոստուդիայի բազայի վրա «Բլեկ-ստուդիայի» հետ համատեղ նկարահանեց գեղարվեստական ֆիլմ՝ թրիլեր, սարսափ, դրամա ժանրով։ Ֆիլմի ռեժիսորը Կիրիլ Կոտելնիկովն էր։ Չումակովն աշխատում է որպես համառեժիսոր և պրոդյուսեր, խաղում ֆիլմի դերերից մեկը, նկարահանումների համար ինքնուրույն անում դերասանների պրոֆեսիոնալ գրիմը։ Ալեքսեյը գրել է նաև ֆիլմի երաժշտությունը։ Այնուհետև 2015 թվականին արտիստը գրեց և հաջողությամբ տպագրեց իր երկրորդ գրական ստեղծագործությունը՝ «Ուրվականներ փնտրելիս» միստիկական թրիլերի ոճով նովելը։ Գրքի առաջին տպաքանակն այնքան արագ վաճառվեց, որ հարկ եղավ արագ տպագրել լրացուցիչ դե-լյուքս սերիան։ 2015 թվականի նոյեմբերին տպագրվեց երկրորդ վեպը՝ «47» հոգեբանական թրիլերը։

Միևնույն ժամանակ 2006 թվականին թողարկվեց Չումակովի առաջին՝ «Сны о чём-то большем» ալբոմը, որում ընդգրկված էին այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Я от тебя схожу с ума», «Балалайка» и «Необыкновенная»։

2007 թվականին Ալեքսեյը մասնակցեց «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Танцы на льду» և ռուսական Առաջին ալիքի «Ռինգի արքան» նախագծերին։

2008 թվականի ապրիլին հյուրախաղեր ունեցավ Գերմանիայում։ Դա նրա առաջին հյուրախաղերն էր ՌԴ սահմաններից դուրս։

2009 թվականին Ալեքսեյ Չումակովն ու Թինա Կանդելակին Յուրմալայում վարեցին «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական մրցույթը։ Նույն թվականին էլ թողարկվեց Ալեքսեյի հերթական՝ «Тут и там» հիթը, ինչպես նաև այդ երգի տեսահոլովակը։

2010 թվականին արտիստը մասնակցեց ռուսական Առաջին ալիքի «Մեծ մրցավազք» հեռուստանախագծին և դերակատարում ունեցավ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Морозко» ամանորյա մյուզիքլում։

2010-2011 թվականներին աշխատեց հեղինակային ալբոմերի վրա, որոնց ձայնագրություններին մասնակցել են համաշխարհային մակարդակի երաժիշտներ, որոնք աշխատել են Սթիվի Ուանդերի, Բեբիֆեյսի, Քրիստինա Ագիլերայի և Լենի Կրավիցի հետ[3]։ Միևնույն ժամանակ Չումակովը «Տարվա երգ» միջազգային մանկական մրցույթի վարողն էր։ Նա նաև գրեց «Ангелы» երգի երաժշտությունը, որը կատարում է Բորիս Մոիսեևը։

2011 թվականին Չումակովն ամերիկացի աստղ Մայքլ Բոլտոնի հետ դուետով հանդես եկավ Զիելոնա Գուրայում (Լեհաստան)՝ ռուսական երգի փառատոնում, այնուհետև Մոսկվայում՝ Մայքլ Բոլտոնի մենահամերգի ժամանակ։ 2011 թվականի նոյեմբերի 22-ին Ալեքսեյը կատարեց «Hold On I’m Coming» երգը։ Շուտով թողարկվեց Չումակովի նոր՝ «Девочка, девушка, женщина» երգը, հետո՝ նրա տեսահոլովակը։

Ալեքսեյը խաղաց «ТВ Центр» ալիքի «Ամանորյա SMS» ամանորյա մյուզիքլի գլխավոր դերերից մեկը։ «Ակադեմիչեսկի» մեծ համերգասրահում մասնակցեց Ալեքսանդրա Պախմուտովայի «Կախարդական Նոր տարի» մյուզիքլին։

2012 թվականին արտիստը որպես հաղորդավար մասնակցեց «Муз-ТВ» ալիքի «Clip You Чарт» ծրագրին, ինչպես նաև որպես ժյուրիի անդամ և մանկավարժ մասնակցեց «Ю» հեռուստաալիքի «Երաժշտության դպրոց» մանկական ռեալիթի-շոուին։ Չումակովը մասնակցեց բարեգործական ակցիաների և համերգների, թողարկեց «Счастье» լիրիկական ստեղծագործությունը։

2013 թվականի մայիսի 26-ին Ալեքսեյ Չումակովը հաղթեց ռուսական Առաջին ալիքի «Один в один!» աստղային ռեալիթի-շոուում և թողարկեց իր նոր` «Тут и там» ալբոմը։ Նրանում ընդգրկվեցին արդեն հայտնի ստեղծագործություններ` «Тут и там», «Девочка, девушка, женщина», և բոլորովին նոր, նախկինում չկատարված մի քանի երգեր։ Շատ երգերի տեքստերի և երաժշտության հեղինակն Ալեքսեյ Չումակովն էր։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը որպես հաղորդավար աշխատեց ռուսական Առաջին ալիքի «Հասցնել մինչև կեսգիշեր» շոուում։ «Հաջողության կղզի» ֆիլմում խաղաց տղամարդու երկրորդական պլանի դեր։ Հնչյունավորեց «Ջասթին և Ռիցարի Դոբլեստները», «Փրկել Սանտային» մուլտֆիլմերի կերպարներին։ «Օզ։ Վերադարձ զմրուխտե քաղաք» մուլտֆիլմում կրկնորդեց պարոն Մարմեշոուի ձայնը։ Ստեղծագործական գործունեության ոլորտում ունեցած ականավոր ձեռքբերումների համար Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի կողմից արժանացավ պարգևի։

Դրանից հետո Ալեքսեյն ընդգրկվեց «Ռոսիա-1» ալիքի «Один в один!» շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այնուհետև պաշտոնապես հայտարարեց երգչուհի Յուլիա Կովալչուկի հետ ամուսնության մասին[3][7]։

2014 թվականի հուլիսի 1-ին Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչումը ձայնագրեցին «В заметки» համատեղ երգը և ինքնուրույն, առանց պրոֆեսիոնալ օպերատորների նկարահանեցին այդ երգի տեսահոլովակը։ Ռեժիսորական համատեղ դեբյուտն RU.TV ալիքի մրցանակաբաշխության ժամանակ «Ինքդ քեղ ռեժիսոր» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի։ Իսկ 2014 թվականի նոյեմբերին Ալեքսեյն ու Յուլիան դարձան «Glamour» ամսագրի «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիր։

2014 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին «Շտապ ամուսնանում եմ» ռոմանտիկ կատակերգության նկարահանումները («Art Pictures Studio» և «ВайТ Медиа» ընկերությունների համատեղ նախագիծը)[8], որտեղ Ալեքսեյ Չումակովը (աշխարհիկ նկարիչ Ստաս) և Յուլիա Կովալչուկը (խմբագիր-աշխատահոլիկ Ժենյա) խաղում են գլխավոր դերերը[9]։ Ֆիլմի պրոդյուսեր Դմիտրի Ռուդովսկին ֆիլմի մասին ասել է հետևյալը.

«Ի սկզբանե այդ ֆիլմը մտածվել էր Յուլիայի և Ալեքսեյի համար. այդ գեղեցիկ, երիտասարդ զույգի իսկական սերը և նրանց դերասանական տաղանդը հիմք դարձան հիանալի ռոմանտիկ կատակերգության համար»[8]։

Անձնական կյանք խմբագրել

 
Ալեքսեյ Չումակովը և Յուլիա Կովալչուկը Ռոդիոն Գազմանովի առաջին՝ «Противофазы» ալբոմի շնորհանդեսի ժամանակ (մայիս, 2013)

Ալեքսեյ Չումակովը 2013 թվականի հոկտեմբերի 1-ից ամուսնացած է երգչուհի և հաղորդավարուհի Յուլիա Կովալչուկի հետ[3][7]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2003 - «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» հեռուստամրցույթի մրցանակակիր (3-րդ տեղ), նաև արժանացավ «Եվրոպա պլյուս» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք մրցանակի[1]։
  • 2005 - «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Հաջողության գաղտնիք» հեռուստաշոուի վարող[10]։
  • 2012 - «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ֆակտոր Ա» հեռուստամրցույթի երկրորդ շրջանի վարող։
  • 2013 - ռուսական Առաջին ալիքի «Один в один!» վերամարմնավորման հեռուստաշոուի մասնակից։ Շոուի ընթացքում մարմնավորել է Իլյա Լագուտենկոյին, Ալեքսանդր Սերովին, Լյուբով Ուսպենսկայային, Սթիվի Ուանդերին, Բորիս Մոիսեևին, Ջասթին Թիմբերլեյքին, Մոնսերատ Կաբալյեին, Վալերի Լեոնտևին, Լեոնիդ Ուտյոսովին, Աբրահամ Ռուսսոյին, Սթինգին և Ֆիլիպ Կիրկորովին (եզրափակիչ)[11]։ Եզրափակիչ թողարկման ժամանակ հանդիսատեսի քվեարկության արդյունքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
  • 2013 - Յուլիա Կովալչուկի հետ միասին «Ю» հեռուստաալիքի «Ո՞վ է վերևում» շոուի վարող[7]։
  • 2013 - Տիմուր Ռոդրիգեզի հետ միասին ռուսական Առաջին ալիքի «Հասցնել մինչև կեսգիշեր» ամենշաբաթյա հումորային վիկտորինայի վարող[12][13]։
  • 2014 - «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Один в один!» վերամարմնավորման շոուի երկրորդ շրջանի ժյուրիի անդամ։
  • 2014 - Յուլիա Կովալչուկի հետ «Մեր ելքը» հաղորդման վարող։
  • 2014 - СТС հեռուստաալիքի «Բացե՛ք, հյուրեր ունեք» հաղորդման վարող։
  • 2014 - Յուլիա Կովալչուկի հետ միասին «Glamour» ամսագրի «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիր։
  • 2015 - «СТС» հեռուստաալիքի «Իլյուզիաների կայսրություն։ Սաֆրոնով եղբայրներ» հաղորդման վարող։
  • 2015 - «Շտապ ամուսնանում եմ» կարճամետրաժ ֆիլմի գլխավոր դերակատար։
  • 2016 - «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Один в один!» («Սեզոնի մարտ») վերամարմնավորման շոուի 4-րդ շրջանի մասնակից։ Եզրափակիչ թողարկմանը հանդիսատեսի քվեարկության արդյունքում զբաղեցրեց 1-ին տեղը` "Один в один" շոուի ամբողջ պատմության ընթացքում 2 անգամ դառնալով հաղթող։

Սկավառակագրություն խմբագրել

2006 - «Сны о чём-то большем»
  1. «Эти чёрные глаза» - Ալեքսեյ Չումակով - 3:14
  2. «Сны о чём-то большем» - Ալեքսեյ Չումակով - 3:24
  3. «Я от тебя схожу с ума» - Ալեքսեյ Չումակով - 3:04
  4. «Безответная любовь» - Ալեքսեյ Չումակով - 3:13
  5. «Параллельно» - Ալեքսեյ Չումակով - 3:52
  6. «Было и будет» - Ալեքսեյ Չումակով - 4:07
  7. «Останови» - Ալեքսեյ Չումակով - 3:09
  8. «Балалайка» - Ալեքսեյ Չումակով, Ալեքսանդր Պանայոտով - 2:58
  9. «Маленький кораблик» - Ալեքսեյ Չումակով - 3:01
  10. «Ты гонишь» - Ալեքսեյ Չումակով - 3:09
  11. «На перекрёстке двух дорог/Когда забудешь ты меня» - Ալեքսեյ Չումակով, Իրինա Տոպորեց - 3:49
  12. «Необыкновенная» - Ալեքսեյ Չումակով, Ալեքսանդր Պանայոտով, Ռուսլան Ալեխնո - 3:47
  13. «Не забывай меня» - Ալեքսեյ Չումակով - 3:59
2013 - «Тут и там»
  1. «Intro (Разговор с мамой)» - Ալեքսեյ Չումակով - 4:12
  2. «Моя весна» - Ալեքսեյ Չումակով - 5:35
  3. «Загадай» - Ալեքսեյ Չումակով - 3:56
  4. «Любовь ещё жива» - Ալեքսեյ Չումակով - 3:08
  5. «Небо забираю с собой» - Ալեքսեյ Չումակով - 4:37
  6. «Как дела?» - Ալեքսեյ Չումակով - 4:23
  7. «Стань такой как все» - Ալեքսեյ Չումակով - 3:42
  8. «Счастье» - Ալեքսեյ Չումակով - 4:31
  9. «Тут и там» - Ալեքսեյ Չումակով - 4:59
  10. «Я ждал всю жизнь» - Ալեքսեյ Չումակով - 4:17
  11. «Ты не со мной» - Ալեքսեյ Չումակով - 3:55
  12. «Если хочешь, мечтай» - Ալեքսեյ Չումակով - 3:31
  13. «Девочка, девушка, женщина» - Ալեքսեյ Չումակով - 3:24
  14. «Если ты меня разлюбишь» - Ալեքսեյ Չումակով - 3:39
  15. «Ты и я» - Ալեքսեյ Չումակով - 5:31
  16. «Зачем тебе любовь моя?» - Ալեքսեյ Չումակով - 3:53
  17. «Дай мне только шанс» - Ալեքսեյ Չումակով - 3:27
  18. «Всё будет как ты хочешь» - Ալեքսեյ Չումակով - 4:01
  19. «Сто дней» - Ալեքսեյ Չումակով - 3:54
  20. «Outro (Вкус шоколада)» - Ալեքսեյ Չումակով - 10:38

Մատենագրություն խմբագրել

  • 2004 - «Վերջին մայրամուտի գույնը» - վեպ (չի տպագրվել ձեռագրի վնասվելու պատճառով)[14]
  • 2015 - «Ուրվականներ փնտրելիս» - նովել, միստիկա, թրիլեր[14]

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ խմբագրել

  • 2004 - Կեղտ (Վերջին մայրամուտի գույնը)[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Народный артист» и «Европа Плюс» зажигают! Народным артистом стал Алексей Гоман, а приз симпатий слушателей «Европы Плюс» получил Алексей Чумаков. // sostav.ru (26 декабря 2003 года)
  2. 2,0 2,1 ВИДЕО. Программа «Пока все дома» в гостях у певцов Юлии Ковальчук и Алексея Чумакова. Принимать гостей — Тимура Кизякова и зрителей Первого канала — супругам помогают отец Алексея Юрий Георгиевич и мама Юлии Светлана Васильевна. «Первый канал» // 1tv.ru (эфир — 11 ноября 2012 года)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Алексей Чумаков. Биографическая справка. Արխիվացված 2014-06-12 Wayback Machine // chumakoff.ru
  4. 4,0 4,1 Биография Алексея Чумакова. «Вокруг ТВ» // vokrug.tv
  5. ВИДЕО. Программа «Персона». Алексей Чумаков: Сказать «Я люблю тебя» для меня серьёзный стресс. «Комсомольская правда» // kp.ru (1 мая 2013 года)
  6. iTunes. «В заметки» — Single. Алексей Чумаков & Юлия Ковальчук. // itunes.apple.com
  7. 7,0 7,1 7,2 Екатерина Филимонова. Алексей Чумаков и Юлия Ковальчук: «Мы поженились!». // 7days.ru (14 мая 2014 года)
  8. 8,0 8,1 8,2 Совместный проект «Art Pictures Studio» и «WeiT Media». Начались съёмки полнометражной комедии «Срочно выйду замуж». Компания «ВайТ Медиа» // weitmedia.com (7 октября 2014 года)
  9. 9,0 9,1 «Срочно выйду замуж»: первый совместный фильм Юлии Ковальчук и Алексея Чумакова. Журнал «HELLO» (Россия) // ru.hellomagazine.com (3 октября 2014 года)
  10. Алексей Чумаков откроет «Секрет успеха»! Արխիվացված 2014-12-05 Wayback Machine // chumakoff.ru (5 сентября 2005 года)
  11. ВИДЕО. Финал шоу перевоплощений «Один в один» на Первом канале. // 1tv.ru (26 мая 2013 года)
  12. О проекте «Успеть до полуночи» на Первом канале. // 1tv.ru
  13. [http://www.1tv.ru/sprojects_edition/si5929/fi25359 ВИДЕО. Премьерный выпуск программы Успеть до полуночи // 1tv.ru (7 сентября 2012 года)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Дарья Завгородняя. Алексей Чумаков: «Что такое 30 лет? Потрясающий возраст! Уже многое можешь, уже кое-что знаешь и ещё всё впереди». Արխիվացված 2013-10-30 Wayback Machine Газета «Комсомольская правда» // kp.ru (5 ноября 2012 года)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Չումակով» հոդվածին։