Վարդան Մամիկոնյան (դաշնակահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Լևոնի Մամիկոնյան (օգոստոսի 27, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Ջութակահար Լևոն Մամիկոնյանի որդին է։
Վարդան Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1970 (54 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դաշնակահար |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Մամիկոնյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 27-ին Երևանում, ջութակահար Լևոն Մամիկոնյանի ընտանիքում։ Դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է հայրը։ Յոթ տարեկանում ունեցել է առաջին մենահամերգը։ 1988 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցը, 1995 թվականին՝ «Պիանիստիկա» ակադեմիան (Իտալիա)։ 1988-1991 թվականներին սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (Վալերի Կոստելսկու դասարան)։
Համերգներով շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Արգենտինայում և այլուր։
Վարդան Մամիկոնյանի արվեստին բնորոշ են կատարողական վարպետությունը, երաժշտական ստեղծագործությունների ինքնօրինակ մեկնաբանումը։
1991 թվականին Վարդան Մամիկոնյանը բնակություն է հաստատել Ֆրանսիայում։
2008 թվականին Յոհան Սեբաստիան Բախի, Յոհաննես Բրամսի, Պյոտր Չայկովսկու, Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Բեյրութում[1]։
Մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Քարնեգի հոլում» (1993), Լոնդոնում, Մյունխենում, Բեռլինում, Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Մադրիդում, ԱՄՆ-ի և Հեռավոր Արևելքի քաղաքներում[2]։
Մրցանակներ
խմբագրել- 1981 – Վիլնյուսի համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ,
- 1990 – Ի. Լֆերբյուրի անվան միջազգային մրցույթի Մեծ մրցանակ (Փարիզ),
- 1992 – «Դաշնամուրի վարպետներ» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Մոնակո)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |