Վարդան Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Սեդրակի Զաքարյան (1908, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար, Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Վարդան Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1977 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1936) |
Մասնագիտություն | շինարար |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1908 թվականին, Վաղարշապատում՝ գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի հողաշինարարների մեկամյա դասընթացներ։ Հողագործության ժողովրդական կոմիսարիատի ղեկավարությամբ մի քանի տարի աշխատել է ողջ Հայաստանում՝ որպես տեխնիկ-հողաշինարար։ Հետագայում ընդունվել է շինարարական ինստիտուտ (այնուհետև վերանվանվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ)։ 1930 թվականից աշխատել է Ժողովրդական տան կառուցման նախագծի վրա։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1931-1939 թվականներին Վարդան Զաքարյանը մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շինարարությանը, որն ավարտվել է 1940 թվականին։ 1947 թվականին ձեռնամուխ է եղել պոլիվինիլացետատի արտադրության գործարանի կառուցմանը, որը դարձել է քիմիական նշանակալի գործարան Հայաստանում և ավարտվել է հինգ տարում։
1952 թվականին Զաքարյանը նշանակվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարարության «Հայարդշին» տրեստի կառավարիչ, ղեկավարել է տարբեր գործարանների ու ֆաբրիկաների շինարարության աշխատանքները։ Աշխատանքային կարիերայի ընթացքում ղեկավարել է տասնյակ խոշոր օբյեկտների, այդ թվում՝ կոնյակի և գարեջրի գործարանների, գինու և պահածոների գործարանների, մսի կոմբինատի գործարանների, ծխախոտի ֆաբրիկայի, հանքային ջրերի արտադրության գործարանների և այլ կառույցների շինարարությունը Հայաստանում։
Վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը[1]։
Օպերայի շենքի կառուցում
խմբագրելՎարդան Զաքարյանը համալսարանում սովորելու տարիներից սկսել է աշխատել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած օպերային թատրոնի կառուցման վրա։ Շինարարության ընթացքում նա սովորական տեխնիկից դարձել է գլխավոր ինժեներ և շինարարության կառավարիչի տեղակալ[2][3]։
Այլ շինարարական նախագծեր
խմբագրելՆրա ղեկավարությամբ «Հայարդշին» տրեստը կառուցել է՝
- «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը և ըմպելասրահը,
- «Արզնի» գործարանը և «Մոխրագույն տուն Լեչկոմ» առողջարանը,
- «Արարատ» կոնյակի գործարանը,
- Երևանի գարեջրի գործարանը,
- Ապակե տարաների գործարանը Բյուրեղավանում,
- Գինու գործարանը,
- Պահածոների գործարանը,
- Ծխախոտի ֆաբրիկան,
- Մսի կոմբինատը,
- Ձկան կոմբինատը,
- Ձեթ օճառի կոմբինատը,
- Կաթի կոմբինատը,
- Հացի գործարանը,
- Պիոներական հանգստյան տուն Հանքավանում,
- Հրուշակեղենի կոմբինատը,
- Կարամելի կոմբինատը,
- «Քիմռեակտիվ» գործարանը,
- Վիտամինների գործարանը,
- Թղթի և ստվարաթղթի ֆաբրիկան,
- Հայելիների գործարանը,
- Դաշնամուրի գործարանը,
- Կահույքի գործարանը,
- Մեխանիկական գործարանը,
- «Զիգոմզերնո» գործարանը
- «Համակցված կերերի» գործարանը,
- «Պլաստիկ» գործարանը (1-ին բաժին),
- «Մետաքսի» գործարանը (1-ին բաժին),
- Աէրացիա կայանը Շենգավիթում,
- Կինոթատրոն «Ուրարտու» (Ռոսիա)։
Բացի այդ, Զաքարյանի գլխավորությամբ Ա. Ս. Փիրուզյանի խնդրանքով սկսվել են «Պիշչևիկ» մարզադաշտի կառուցման աշխատանքները (շինարարության համար տարածքը մաքրվել և նախապատրաստվել է), սակայն Մոսկվայի ղեկավարությունը թույլ չի տվել շինարարությունը։ 1970-ականներին այդ նույն տեղում կառուցվել է «Հրազդան» մարզադաշտը։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան՝ կապիտալ շինարարության գծով 7-ամյա պլանի հաջող կատարման համար, 1966,
- ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1970։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարդազար Զաքարյան Սեդրակի». HUSH.AM - find your relatives (անգլերեն).
- ↑ ««Օպերա»` կենդանի պատմություն». mediamax.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից «Արմենպրես»-ին բացառիկ լուսանկարներ են տրամադրել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.