Վարդան Արղության-Երկայնաբազուկ

Վարդան (Վլադիմիր) Նիկողայոսի Արղության-Երկայնաբազուկ (մարտի 24 (ապրիլի 5), 1874[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1941(1941-12-09)[3], Փարիզ), հայազգի իշխան Ռուսական Կայսրությունում, Ռուսական կայսրության դիվանագետ, արվեստագետ, նմուշահավաք և ազգային բարերար։

Վարդան (Վլադիմիր) Արղության-Երկայնաբազուկ
Դրոշ
Դրոշ
Իշխան
 
Կրթություն՝ Քեմբրիջի համալսարան[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ արվեստի կոլեկցիոներ
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր մարտի 24 (ապրիլի 5), 1874[2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 9, 1941(1941-12-09)[3] (67 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Թաղված Սենտ-Ժենևիև-դե-Բուա
Դինաստիա Արղության-Երկայնաբազուկներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկ
Մայր Մարիամ Հովհաննիսյան-Արղությանց
Ամուսին Եվգենիա Նիկոդիմովնա Արղության-Երկայնաբազուկ
Զավակներ Նիկողայոս Վլադիիմիրի Արղության-Երկայնաբազուկ

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Վլադիմիր Արղության-Երկայնաբազուկը սերում է Արղության-Երկայնաբազուկների հայկական իշխանական տոհմից։ Որդին է՝ իշխան, Թիֆլիսի քաղաքագլուխ Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Համալսարանի Իրավագիտության ամբիոնում, ապա Քեմբրիջի համալսարանում։ Ուսման տարիներին ծանոթ է եղել Պյոտր Չայկովսկիի և նրա եղբոր Մոդեստի հետ, ում տան էր մնում ուսման տարիներին։ Սովորելու տարիներին ծանոթանում է Անտոն Չեխովի հետ, ում նա ուղարկում էր իր պատմվածքները՝ լսելու նրա հեղինակավոր կարծիքը դրանց վերաբերյալ։

 
Վարդան Արղության-Երկայնաբազուկը Պյոտր Չայկովսկիի և Նիկոլայ Կոնրադի հետ

Դիվանագետ և նմուշահավաք

խմբագրել

1898-1912 թվականներին, դիվանագիտական ծառայության ժամանակ, որպես դեսպանատան քարտուղար, Փարիզում նպաստել է Սերգեյ Դյագիլևի «Русские сезоны» ներկայացումների ցուցադրմանը։

Ընկերացել է «Մշակույթի աշխարհ» միավորման անդամների հետ։ Հավաքել է կտավների, գծանկարների, ճենապակյա իրերի և այլ հնությունների մեծաքանակ հավաքածու։

1907 թվականից համագործակցել է Հին Պետերբուրգի թանգարանի հետ, լինելով՝ Ճարտարապետ-նկարիչների միության անդամ, միառժամանակ ղեկավարել է հատուկ հանձնախումբը, որը ուսումնասիրելու և նկարագրելու էր Սանկտ Պետերբուրգը։ Հանձնաժողովի մեջ մտնում էին՝ Ալեքսանդր Բենուան, Իվան Ֆոմինը, Վլադիմիր Պոկրովսկին, Նիկոլայ Վրանգելը, Նիկոլայ Լանսերեն, Վլադիմիր Կուրբատովը, Վլադիմիր Շչուկոն, Պ. Վեյերը և Ալեքսանդր Գաուշը։

1910 թվականին նա դարձել է Ռուսաստանի հնությունների և հուշարձանների պահպանության միության անդամ։ Ռուսական թանգարանի խորհրդի անդամ, 1918-1919 թվականներին եղել է էրմիտաժի նկարների և փորագրանկարների բաժնի հսկիչը։ 1918 թվականին իր անձնական հավքածուից բազմաթիվ գործեր նվիրել է էրմիտաժին և Ռուսական թանգարանին։

Արտագաղթի տարիներ

խմբագրել

1921 թվականին արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է զբաղվել իր հավաքածուների հարստացմամբ։ Եղել է Ռուսական թանգարանի միության հիմնադիր անդամ (1930), Պուշկինի Կենտրոնական հանձնաժողովի անդամ` Փարիզում (1935-1937), 1937 թվականին Փարիզում կազմակերպել է «Պուշկինը և իր ժամանակաշրջանը» ցուցահանդեսը։ 1934 թվականին Լուվրի Թանագարանին է նվիրաբերել 17-րդ դարի նկարիչ Գեյերոյի նկարները, որոնք իր անձնական հավաքածուից էին։

Վարդան Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1941 թվականին Փարիզում, հուղարկավորվել է Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը[4].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://culture.wikireading.ru/60582
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. Ի.Ի.Գրեզին Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատան ռուսական գերեզմանների այբբենական ցանկ։ «Ռուսական դամբարանադաշտ» շարք։ Թիվ 9 / Խմբ. Անդրեյ Շումակով — М.: ООО «Ստառայա Բասմաննայա», 2009։ — С. 30:

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Արղության-Երկայնաբազուկ» հոդվածին։