Վարդանե

միկրոշրջան Սոչիում

Վարդանե (ռուսերեն` Вардане), միկրոշրջան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 37 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սև ծովի ափին և Բուու գետի գետաբերանի մոտ, ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա։

Միկրոշրջան
Վարդանե
Вардане
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքԼազերևի շրջան
Հիմնադրված է1872 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ36 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 200[1]
Փոստային դասիչ354209
Վարդանե (Ռուսաստան)##
Վարդանե (Ռուսաստան)
Վարդանե (Կրասնոդարի երկրամաս)##
Վարդանե (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ

խմբագրել

Վարդանեն հանդիսանում է ժամանակակից Սոչիի տարածքի ամենահին բնակավայրերից մեկը։ Առաջին բնակավայրերն այս տարածքում հիմնադրվել են դեռևս քարի դարում։ Ներկայիս ավանի տեղում, միջնադարից մինչ 19-րդ դարը, եղել է ուբիխների գլխավոր բնակավայրերից մեկը։

1864 թվականին, Կովկասյան պատերազմի ավարտից հետո, այս հողատարածքները տրվել էին մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչին։ Այնտեղ գտնվող ավանում աստիճանաբար սկսեցին բնակություն հաստատել ռուս վերաբնակիչներ, հայեր և պոնտացի հույներ, ովքեր գաղթել էին Օսմանյան կայսրությունից։

1961 թվականին Վարդանե ավանը մտել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Ներկայումս բնակչության մեծամասնությունը հայեր են և ռուսներ, չնայած բնակվում են նաև հույներ, գերմանացիներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ և ադըղեներ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Барыщенко К. С., Постникова Е. Е. Посёлок Вардане: страницы истории //Большой Сочи в прошлом и настоящем. — Сочи, 2006

Արտաքին հղումներ

խմբագրել