Վարդակակաչ գորտնուկային

բույսերի տեսակ
Վարդակակաչ գորտնուկային
Վարդակակաչ գորտնուկային
Վարդակակաչ գորտնուկային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ցեղ Հողմածաղիկ (Anemone)
Տեսակ Վարդակակաչ գորտնուկային (A. ranunculoides)
Միջազգային անվանում
Anemone ranunculoides

Վարդակակաչ գորտնուկային (լատին․՝ Anemone ranunculoides), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-20 սմ բարձրությամբ, կոճղարմատավոր, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկների տակ գտնվող ծածկոցը կազմված է մատնաձև հատված և արմատամերձ տերևներին նման ցողունային տերևներից։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում։ Տարածված է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսային Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրությունների վրա, անտառներում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հյուսիսային Հայաստանում հայտնի է 3 պոպուլյացիաներում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին անտառների հատումների և ներքին գործոնների պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ գորտնուկային» հոդվածին։