Վասկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Մնձուր գետի ձախ կողմում, Բերրի գյուղաքաղաքից 13 կմ արևմուտք։

Գյուղ
Վասկերտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներՎասակակերտ, Վասակավան, Վասակերտ, Վասակկերտ, Վասկավան, Վասկերդ, Վասչիրդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62500
Վասկերտ (Աշխարհ)##
Վասկերտ (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի տեղանքը այգեվետ էր և գեղադիր։ Շրջակա լեռներն անտառապատ են։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, հայ բնակիչները թուրքերի կողմից գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և 10 տուն թուրք, XIX դարի վերջին՝ 110 տուն, որից 100-ը՝ հայկական, իսկ 1914-1915 թվականներն՝ 60 տուն հայ և 25 տուն թուրք և քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով (դերձակություն, երկաթագործություն, հյուսնություն, ջուլհակություն)։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վասկերտն ուներ Ս Թորոս անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կան հին բերդի ավերակներ, ժայռապատկերներ։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է ավերված բնակավայր, որը նույնացվում է պատմական Անձիտ գավառում հիշատակվող հին Վասակավան գյուղին:Վասկերտի արևմտյան կողմում՝ Ձորակ գյուղի մոտ, գտնվում էին Ս. Վառվառա վանքը և Ս. Մարիամ և Քառասուն մանկունք ավերակ եկեղեցիները։

Կրթություն խմբագրել

Ս Թորոս եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1870-1880-ական թվականներին սովորում էին 30 տղա և աղջիկ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 766

Աղբյուրներ խմբագրել