Վասիլի Շույսկի (1552[1], Նիժնի Նովգորոդ - սեպտեմբերի 12, 1612(1612-09-12)[1][2], Գոստինին, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուս թագավոր 1606-1610 թվականներին։

Վասիլի Շույսկի
Ծնվել է՝1552[1]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ
Մահացել է՝սեպտեմբերի 12, 1612(1612-09-12)[1][2]
Վախճանի վայրԳոստինին, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Արխանգելսկի վանական համալիր
ԵրկիրՌուսական թագավորություն
ՏոհմShuysky?
միապետ
ՀայրIvan Shuysky?
ԵրեխաներAnastasiya Vasilyevna?
Հավատքուղղափառություն

Իշխան Շույսկու որդին։

Գլխավորել է թագավոր Բորիս Գոդունովի դեմ ընդդիմությունը, աջակցել Կեղծ Դմիտրի 1-ին, այնուհետև մասնակցել նրա դեմ դավադրությանը, որի սպանությունից հետո «հռչակվել» է թագավոր։ Ճնշել է Ի․ Բոլոտնիկովի գլխավորած գյուղացիական ապստամբությունը, ուժեղացրել է գյուղացիների ճորտացումը։ Պայքարելով լեհական ինտերվենտների և Կեղծ Դմիտրի 2-րդ-ի դեմ՝ 1609 թվականին դաշինք է կնքել Շվեդիայի հետ, որի հետևանքով շվեդները ներխուժեցին Ռուսաստան։ Անհաշող պայքարը լեհ ինտերվենտների դեմ առաջացրել է ժողովրդական լայն զանգվածների, ինչպես նաև ազնվականության դժգոհությունը։ 1610 թվականի հուլիսին Վասիլի Շույսկին գահընկեց է արվել, բռնի կուսակրոն ձեռնադրվել։ Ավելի ուշ տարվել է Լեհաստան, որտեղ և մահացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 293