Վասիլի Կարատիգին
Վասիլի Անդրեևիչ Կարատիգին (փետրվարի 26 (մարտի 10), 1802, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 13 (25), 1853, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 26 (մարտի 10), 1802 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 13 (25), 1853 (51 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Karatygin, Andrej Vasil'evich?, մայր՝ Q4214370? |
Ամուսին(ներ) | Alexandra Kolosova? |
Երեխա(ներ) | Q106835370? |
1820 թվականից աշխատել է Պետերբուրգի Մեծ թատրոնում, 1832 թվականից՝ Ալեքսանդրյան թատրոնում։ Վաղ շրջանում հետևել է կլասիցիզմի ավանդույթներին։ Հանդես է եկել Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Պիեռ Կոռնելի, Ժան Ռասինի, Ալեքսանդր Սումարոկովի, Վլադիսլավ Օզերովի և այլոց ողբերգություններում, ինչպես և մելոդրամաներում ու ռոմանտիկական դրամաներում։ Լավագույն դերերից են՝ Վելիզարիոս (Շենկի «Վելիզարիոս»), Լյուդովիկոս XI (Աուֆենբերգի «Կախարդված տուն»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»)։ 1830-ական թվականներին խաղը մոտեցել է ռոմանտիկ ոճին։ Եղել է Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Դոն Գուանի, Բարոնի (Պուշկինի «Քարե հյուրը», «Ժլատ ասպետը») դերերի առաջին կատարողը։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |