Վասիլի Գրիրգորևիչ Խուդյակով (1826[1][2][3][…] - հուլիսի 14 (26), 1871[4][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]), պատմական, դիմանկարային և ժանրային գեղանկարիչ։

Վասիլի Խուդյակով
Ծնվել է1826[1][2][3][…]
Վախճանվել էհուլիսի 14 (26), 1871[4][5]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Vasily Khudiakov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Խուդյակովը սկզբում սովորել է Ստրոգոնովի տեխնիկական գծանկարչության ուսումնարանում (Մոսկվայում), որից կես տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղանկարչության, արձանագործության և ճարտարապետության ուսումնարան։

Այստեղ իր ամենամոտ ուսուցիչը եղել է պրոֆեսոր Ֆեոդոր Զավյալովը, որը նրան հրավիրեց իրեն օգնական Կրեմլի պալատի նախասրահը նկարազարդելու։

Մոսկվայի ուսումնարանում սովորելու ժամանակ Գեղարվեստի կայսերական ակադեմիա ուղարկած աշխատանքների համար պարգևատրվել է Մեծ արծաթյա մեդալով։

Պետերբուրգյան ժամանակաշրջան խմբագրել

 
«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ»

1848 թվականին Վասիլի Խուդյակովը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և դարձավ Գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր ուսանող, սակայն շտապեց ստանալ ազատ նկարչի վկայական, որի հնարավորությունը տալիս էր վերը նշված մեդալը (որի պատճառով էլ զրկվեց ակադեմիայի այլ ոսկե մեդալների համար մրցակցելու հնարավորությունից)։

Պետերբուրգում նա հիմնականում նկարում էր դիմանկարներ (մեծ մասամբ կատարում էր մասնավոր պատվերներ) և 1851 թվականին արժանացել է ակադեմիկոսի աստիճանի` նկարելով Ավրաամ Մելնիկովի (Նկարիչների ակադեմիայի ռեկտորի) դիմանկարը։

Հաջորդող իրադարձությունները եղան բազմաթիվ դիմանկարների և կերպարների հավերժացումը մասնավորապես Տուլայի կադետական դպրոցում և բազմաթիվ եկեղեցիներում։ Այդ նկարներն են`

Ուղևորություն դեպի Իտալիա խմբագրել

1857 թվականին Խուդյակովը ուղևորվում է Իտալիա, որտեղ անց է կացնում չորս տարի (հիմնականում ապրելով Հռոմում և Նեապոլում)։ Որոշ ժամանակ անց Խուդյակովին կանչում են Սիրողական նկարիչների միությունից տեղի նկարչության և քանդակագործության ուսումնարանում դասավանդելու համար։

1860 թվականին կոմս Գրիգորի Կուշելյով-Բեզբորոդկոյի պատվերով նկարված «Գնդակներով խաղ» կտավի շնորհիվ Խուդյակովին տրվում է պրոֆեսորի կոչում։

Կրկին Պետերբուրգում խմբագրել

Մոսկվայում Վասիլին շատ քիչ մնաց։ Վերադառնալով Պետերբուրգ՝ նա իր ստեղծագործություններով մասնակցեց ակադեմիական մի շարք ցուցահանդեսներում։ Այս նկարներից հիշատակման են արժանի հետևյալները`

  • «Իրոդիադան իր աղջկա հետ սպասում է սուրբ Յոհան Պրեդտեչին» (1861 թ.)
  • «Գաղտնի այցելություն» (1862 թ.)
  • «Կանդիոտին Արկադիոն շոգենավին սպասելիս» (1867 թ.)
  • «Կազանի թագուհի Սյույունբեկան լքում է Կազանը» (1870 թ.)

Արվեստի գնահատում խմբագրել

Խուդյակովը այնքան էլ օրիգինալ չէր, բայց և այնպես հրաշալի գունանկարիչ էր, չնայած շատ երանգների օգտագործմանը՝ նա կարողանում էր լուսավորությունը ճիշտ արտացոլել և հասցնել նկարը արտահայտչության գագաթնակետին։

Վասիլիի վերջին նկարները էականորեն ավելի թույլ են, քան Իտալիայում նկարվածները և վերադարձի սկզբնական հատվածում ստեղծված կտավները։

Նրա աշխատանքներից կարելի է թվել հասարակական հավաքածուներում առկա մի քանի էտյուդներ, նկարված յուղային ներկերով և երկու ակվարելով`

  • «Ռուսական նկարիչների դիմակահանդեսը Հռոմում»
  • «Քարոզ իտալական եկեղեցում» պահպանվում է Սանկտ-Պետերբուրգում` Ալեքսանդր III կայսրի թանգարանում
  • «Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ»
  • «Դամբարանի մոտ»
  • «Էտյուդ Օլեվանոյում, Հռոմի մոտերքում» պահպանվում է Մոսկվայի, Տրետյակովյան պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Vassily Grigorjevich Chudjakoff
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Kondakov S. Anniversary Guide of Imperial Academy of ArtsGolike and Vilborg, 1914.
  6. 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/16714

Արտաքին հղումներ խմբագրել