Վասիլի Վլասովիչ Դյուբին (ռուս.՝ Василий Власович Дюбин, հունվարի 10, 1902(1902-01-10), Լիխոյ (Ռոստովի մարզ), Կրասնի Սուլինի շրջան, ԽՍՀՄ - 1974, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935)[1]։Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, ունի մարտական հինգ պարգև։ 1920-1930 թվականներին ապրել և աշխատել է Դոնում։

Վասիլի Դյուբին
Ծնվել էհունվարի 10, 1902(1902-01-10)
ԾննդավայրԼիխոյ (Ռոստովի մարզ), Կրասնի Սուլինի շրջան, ԽՍՀՄ
Վախճանվել է1974
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ծնվել է 1902 թվականին Դոնեցկի օկրուգի Լիխոյ գյուղում (այժմ՝ Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանում), կազակական աղքատ ընտանիքում։ Վասիլի Դյուբինն ասում էր[1].

  Ես ծնվել և մեծացել եմ տեսարժան վայրում, այնտեղ, որտեղ կայարանը Լիխայա է, գյուղը Լիխոյ է, գետը Լիխայա է և կազակները խիզախ են (ռուս.՝ «лихой» - խիզախ)։  

Վասիլի Վլասովիչ Դյուբինն ավարտել է եկեղեցական-ծխական դպրոցը, կռանահար է աշխատել գյուղի դարբնոցում, այնուհետև՝ Լիխայա երկաթուղային կայարանում։ 1918 թվականին Նովոչերկասկում ավարտել է տարեկան միջնակարգ դասընթացները։ Ծառայել է Կարմիր բանակում, որտեղ ավարտել է Կովկասյան ռազմաճակատի քաղաքական բաժնին կից ուսուցչական դասընթացները։ Զորացրվել է և ընդունվել Ռոստովի թատերական դպրոց։ Դոնի Ռոստովում այցելել է պրոլետարական գրողների ընկերություն, որտեղ ընդգրկված էին Ալեքսանդր Ֆադեևը, Վլադիմիր Ստավսկին, Ա. Կիրշոնը։ Իր առաջին պատմվածքը՝ «Լեմեշոկը», հրապարակել է 1928 թվականին երկրամասային «Սովետսկի պախար» թերթում[1]։

1929 թվականին վերադարձել է հայրենի Լիխոյ գյուղ։ Այդ ժամանակ աշխատել է «Անդրփրփրալիքային երկիր» վեպի վրա, որը լույս է տեսել 1931 թվականին Մոսկվայի «Ֆեդերացիա» հրատարակչությունում։ Վեպն ունեցել է մեծ հաջողություն և ընդգրկվել երկրի միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում[1]։ Շուտով լույս է տեսել նրա «Մահվանն ընդառաջ» վիպակը։

1933 թվականին Վասիլի Վլասովիչը համագործակցել է «Կոլխոզնիկ» ամսագրի հետ, որը ղեկավարում էր նրա ուսուցիչ Մաքսիմ Գորկին[1]։ Դյուբինը գրել է «Անկա» վեպ-եռերգությունը, նրա «Բրոնզե գերանդի» առաջին գիրքը լույս է տեսել 1933 թվականին, իսկ 1960-ական թվականներին լույս են տեսել «Փոթորիկ» և «Ուռկանանավերը հեռանում են ծովը»։

1935 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։ Գերմանա-խորհրդային պատերազմի սկսվելուց առաջ նա գրել է «Ժողովրդի ընտրյալները» (1938), «Կամրադ» (1940), «Ընկերներ» (1941)[1] վիպակները։

Դյուբինը Երկրորդ աշխարհամարտի մասնակից է, վիրավորվել է, անցել է դժվարին ռազմաճակատային ճանապարհ` Վոլգայից մինչև Բեռլին, ունի հինգ մարտական պարգև[1]։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Դոն՝ հայրենի գյուղ, գրել և հրատարակել է նոր ստեղծագործություններ՝ «Ժենյա» (1947) վիպակը և «Կոլտնտեսության գյուղատնտեսը» (1948)[1]։

1949 թվականին Դյուբինը բնակության է տեղափոխվել Քիշնև, որտեղ լույս են տեսել նրա երկու վիպակները, ավարտվին է հասցվել «Անդրփրփրալիքային երկիր» վեպը[1]։

Հայրենի Դոնի երկրամասը գրողը չէր մոռանում, հաճախ այցելում էր Լիխոյի գյուղը։

Վասիլի Վլասովիչ Դյուբինը մահացել է 1974 թվականին Քիշնևում։ Լիխոյի միջնակարգ դպրոցի թանգարանում կազմակերպվել է գրող Վ. Վ. Դյուբինի ցուցադրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мякинченко, В. Писатель Василий Дюбин //Земля Сулинская: время и лица

/В.А. Мякинченко. – Красный Сулин: Сулинполиграфсервис, 2005. – с. 193-194

  • Дюбин, В. Библиографическая справка. /В.В. Дюбин //Серебряные ключи. - Кишинев. - с.597-598
  • Мякинченко, В. Василий Дюбин /В.А. Мякинченко //Криница. - 2002. - №2
  • Мякинченко, В. Дюбин В.В. /В.А. Мякинченко //Словарь-справочник. - Красный Сулин, 2002. - с.39
  • Паско, С. Василий Дюбин /С. Пасько //Днестр. - 1961. - №12. - с.108-111