Վասա (նավ) «Վասա» (նաև «Ва́са», շվեդերեն՝ Vasa), շվեդական ռազմական նավ, որը ջուր է իջեցվել 1628 թվականի ամռանը։ Նավն իր անվանումն ստացել է այդ ժամանակաշրջանում շվեդական թագավորությունում իշխող Վասա դինաստիայի պատվին։ Լինելով շվեդական նավատորմի ամենամեծ ու թանկարժեք ռազմանավերից մեկը` «Վասան» պիտի դառնար նրա դրոշակակիրը, սակայն նախագծային սխալների պատճառով նավը շրջվեց և խորտակվեց՝ երբ առաջին անգամ՝ 1628 թվականի օգոստոսի 10(20)-ին դուրս եկավ Ստոկհոլմի նավահանգիստ։ 1961 թվականին նավը բարձրացվեց ջրի հատակից, ենթարկվեց վերականգնման և ներկայումս ցուցադրվում է հատուկ իր համար կառուցված թանգարանում։ «Վասան» XVII դարի աշխարհի միակ պահպանված առագաստանավն է։ «Վասայի» երկարությունը 69 մ է, լայնությունը՝ 11.7մ։ Նախատեսված էր, որ նավի վրա կլինի 64 հրանոթ[1]։

Վասա
Vasa Warship XVIII century 10.jpg
Վասա, նավի թանգարան, 2012 թիվ
ՊատկանելիությունՇվեդիա
ԱրտադրողՍտոկհոլմ
Նավի երկարությունը69 մ
Անձնակազմ­ի թիվը145 նավաստի; 300 զինվոր

ՇինարարությունԽմբագրել

«Վասայի» պատմությունն սկսվել է 1625 թվականի հունվարի 16(26)-ից, երբ Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆ շվեդական նավատորմում նոր ռազմանավ կառուցելու համար պայմանագիր ստորագրեց հոլանդացի նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնի հետ։ Ըստ թագավորի մտահղացման` նոր նավը պետք է լիներ Շվեդական թագավորական նավատորիմի դրոշակակիրը։ Այդ տարի՝ նավի պատրաստման համար հատվել է մետ 16 հեկտար կաղնու անտառ՝ մոտ հազար ծառ։ Դեռևս «Վասայի» շինարարության ընթացքում նրան տրվել է՝ «թագավորական նավի» կոչում, ինչն ընդգծում էր նրա առանձնահատուկ կարգավիճակը։ Նավի կմախքն առատորեն զարդարված էր ոսկեզօծ փորագրված ու ներկված քանդակներով։ «Վասայի» ստեղծմանը ներգրավված էին լավագույն աշխատողները՝ հյուսներ, դարբիններ, նկարիչներ և այլն։ Նոր նավը հիացմունք և հպարտություն էր առաջացնում Ստոկհոլմի բնակիչների մոտ։ 1627 թվականին նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացավ։ «Վասայի» աշխատանքներում նրա իրավահաջորդը դարձավ նավաշինարար՝ Հեյն Յակոբսոնը։ Այդ թվականի աշնանը նավն իջեցվեց ջուր։

ԱղետԽմբագրել

 
«Վասայի» առաջին նավարկության քարտեզ, թվերով նշված են՝
1- Վերֆ՝ որտեղ 1626—1628 թվականներին կառուցվել է նավը,
2- նավի կայանատեղի՝ թագավորական պալատի դիմաց, 1628թ՝ ամառ,
3- նավի խորտակման վայր՝ 1628 թվականի օգոստոսի 10

Օգոստոսի 10(20)-ին ամնեն ինչ պատրաստ էր նավարկության համար։ Եղանակը պարզ էր, քամին թույլ, բայց՝ մրրկալից։ Տախտակամածի մրա մոտ 100 մարդ կար՝ անձնակազմը, նրանց ընտանիքները՝ կանայք, երեխաները (առաջին նավարկության կապակցությամբ մեծ հանդիսություն էր կազմակերպվել, այդ պատճառով անձնակազմին թույլատրվել էր իրենց հետ վերցնել բարեկամներին)։ «Վասայի» առաջին նավարկության ուղղությունը Ստոկհոլմի հարավ-արևմուտքում գտնվող Էլվսնաբբեն ռազմաբազան էր։ Նավահանգստային քաղաքում հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր հետևում էին նավի հեռանալուն։ Երբ նավը դուրս եկավ բաց ծովախորշ, քամու ուժեղ պոռթկումը լցրեց առագաստները և «Վասան» սկսեց ծռվել քամու կողմը, այնուհետև ուղղվեց և լողաց էլի մոտ 1300 մետր՝ հասնելով Ստեկհոլմի նավահանգստի մուտքի մոտ գտնվող Բեկհոլմեն կղզուն։ Այդտեղ՝ կղզուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, քամու նոր ալիքը կրկին ծածկեց նավը՝ այս անգամ ավելի ուժեղ։ Ջուրը ներխուժեց հրազենային բաց անցքերով, նավը շրջվեց և սկսեց սուզվել՝ բարձրացված առագաստներով և ծածանվող դրոշներով։ Մինչ կհասնեին օգնության նավը հասցրեց գրեթե ամբողջովին անցնել ջրի տակ։ Փրկարարներին միայն մնում էր փրկվածներին հասցնել Ստոկհոլմի նավահանգիստ, ինչը և արվեց։ Չնայած նրան, որ վթարը տեղի էր ունեցել ափին մոտ, ըստ տարբեր աղբյուրների, մահացավ՝ 50-ից 400 մարդ։

Աղետի պատճառների հետաքննությունԽմբագրել

Միայն երկու շաբաթ անց «Վասայի» խորտակման ողբերգական լուրը հասավ Շվեդիայի արքա Գուստավ II Ադոլֆին, ով այդ ժամանակ գտնվում էր Պրուսիայում։ Թագավորը հեռագիր է ուղարկում Ստոկհոլմ, որտեղ ենթադրում է, որ նավի վթարի պատճառ կարող էր դառնալ հիմարությունն ու տգիտությունը և պահանջում էր անցկացնել հետաքննություն ու պատժել մեղավորմերին։ Հետաքննության ընթացքում առաջ քաշվեցին մի շարք վարկածներ . կապիտանի հարբած վիճակը, հրանոթների ոչ հուսալի ամրեցումը և այլն։ Այս վարկածներից և ոչ մեկը չհաստատվեց։ Ի վերջո եզրակացվեց, որ նավի նախագծման մեջ եղել են սխալներ։ Իսկապես, «Վասան» ուներ չափազանց բարձր գտնվող ծանրության կենտրոն և շատ նեղ էր, չնայած նրան, որ նավաշինարարները թագավորից գաղտնի 2,5 մետրով ավելացրել էին լայնությունը։ Դա հանգեցրել էր նավի անկայունության։ Նավաշինարարների հարցաքննությունը նույնպես ոչ մի արդյունք չտվեց։ ՀԻմնական դժվարությունն այն էր, որ նավի փաստացի շիանարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացել էր աղետից մի տարի առաջ։ Նավաշինարար Հեյն Յակոբսոնը և նավաշինարանի վարձակալ Առենտ դե Գոտը նշեցին, որ նավը կառուցվել է այն չափերով, որը հաստատել է անձամբ թագավոր Գուստավ II Ադոլֆը։ Եվ տախտակամածի վրա եղել է այնքան քանակությամբ հրանոթ, որքան՝ նշված է պայմանգրով։ Հետաքննության մեջ ներգրավել անձամբ թագավորին ոչ-ոք չհամարձակվեց։ Արդյունքում ոչ-ոք մեղավոր չճանաչվեց և ոչ-ոք չդատապարտվեց։

XVII դարում ջրի հատակից բարձրացման փորձերԽմբագրել

«Վասայի» խորտակումից տարիներ անց, մի քանի անգամ, փարձեր են արվել նավը բարձրացնել ջրի հատակից։ Հատկանշական է, որ այդ փորձերի հիմնական պատճառը ոչ թե բուն նավի արժեքն էր, այլ՝ 64 թանկարժեք բրոնզե թնդանոթները, որոնք խորտակվել էին նրա հետ։ Նավի բարձրացման ծրագրերը շատ բազմազան էին, բայց դրանց մածամասնությունը՝ անիրագործելի։ Առաջարկված տարբերակներից միայն մի քանիսն ուներին որևէ հաջողության հնարավորություն։ Մասնավորապես, նավը փորձել էին ջրի հատակով քաշել դեպի Բեկհոլմեն կղզի, որի ափերից վթարի վայրը մոտ հարյուր մետր էր (ավելի ուշ, XX դարի կեսերին, երբ «Վասան» բարձրացվել է, նրա վրա եղել է ավելի քան երկու տասնյակ խարիսխներ, որոնցով փորձել են դուրս քաշել նավը)։ Այդ փորձերը չեն հաջողվել։ Այն բանից հետո, երբ նավի բարձրացման փորձերը հաջողություն չգրանցեցին, հրանոթների բարձրացման նպատակով հավաքվեց ջրասուզորդների խումբ՝ Ալբերտ ֆոն Թրեյլեբենի գլխավորությամբ։ Նրանք իրենց տրամադրության տակ ուներին միայն ջրասուզակային զանգ։

 
Ալբերտ ֆոն Թրեյլեբենի ջրասուզակային զանգի պատճենը, որն օգտաֆործվել է «Վասա» նավից 1664—1665թվականներին հրանոթներ բարձրացնելու նպատակով

Որպեսզի ջրի մակերես բարձրացվեր մեկ հրանոթ, ջրասուզորդը պետք էր ջրի հատակում՝ մթության ու ցուրտ պայմաններում, միայնակ, օգտագործելով միայն՝ կարթ և մուրճ, կայմից հեռացներ մոտ տոննա կշռող զենքը և բարձրացներ ջրի մակերես։ Այնուամենայնիվ, ջրասուզորդները կարողացան կատարել այս դժվարին աշխատանքը և 1664-1665 թվականների ընթացքում կարողացան բարձրացնել 53 հարնոթ, ևս մեկը բարձրացվել է՝ 1683թվականին։

Որոնողական աշխատանքները XX դարումԽմբագրել

Հրանոթների բարձրացումից հետո, ջրասուզորդները կորցրեցին հետաքրքրությունը «Վասայի» հանդեպ։ Նավը մոռացվեց, անգամ անհետացան նրա գտնվելու վայրի մասին տվյալները։ Այդպես շարունակվեց մինչև XX դարի կեսերը, երբ «Վասայի» պատմությամբ՝ մասնավոր կարգով, սկսեց զբաղվել 38-ամյա ինժեներ Անդերս Ֆրանսենը։ Այդ ժամանակ նա Շվեդիայի XVII—XVIII դարերի ռազմածովային պատմության խոշորագույն մասնագետներից էր, ով զբաղվում էր խորտակված նավերով։ Ֆրանսենը վստահ էր, որ նավը լավ է պահպանվել։ Դրան կարող էին նպաստել Բալթիկ ծովին բնորոշ պայմանները՝ պայմանավորված ջրում աղի քիչ քանակով այնտեղ չկան նավի ճիճուներ, որոնք ավելի աղի ջրերում ուտում են ամբողջ փայտը։ Երկար ժամանակ Ֆրանսենը ուսումնասիրում էր հին քարտեզներն ու արխիվային տվյալները, այնուհետև՝ որոշելով նավի մոտավոր տեղը, սկսեց որոնողական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները տևել են ավելի քան 5 տարի։ Հետագայում Ֆրանսենը հիշում էր .

  Հիմնականում ես բարձրացնում էի՝ ժանգոտ երկաթե վառարաններ, կանացի հեծանիվներ, տոնածառներ և մահացած կատուներ ...  

1956 թվականի օգոստոսի 25-ին որոնումները վերջապես արդյունք տվեցին։ Մոտ 32 մետր խորության վրա Ֆրանսենը հայտնաբերեց նավի փայտե՝ լավ պահպանված տախտակամածը։ Այսպիսով հայտնագործությունը հաստատվեց։ Այդ իրադարձությամ մասին 1956 թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմյան «Էքսպրես» թերթում տեղադրվեց հետևյալ հոդվածը .

  Ստոկհոլմի կենտրոնում՝ Բեկհոլմեն կղզու մոտակայքում, հայտնաբերվել է հին նավ։ Մասնավոր անձը 5 տարի զբաղվել է հետազոտությամբ, որպեսզի գտնի նավը։  


Նավի հետազոտության ու բարձրացման աշխատանանքներԽմբագրել

Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ 1961 թվականի ապրիլի 24-ին, իսկ 1990 թվականի օգոստոսի 16-ին՝ Յուրգորդեն կղզում, նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը։ Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից։ «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին։ Մինչև 2007 թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Малов, Владимир. Тайны погибших кораблей — М.: «Оникс»ռուս.՝ , 2005
  • Муромов, Игорь Анатольевич. Сто великих кораблекрушений — М., 2006ռուս.՝
  • Скрягин, Лев Николаевич. Тайны морских катастроф — 2-е изд. — М.: Транспорт, 1986. — 366 с., ил. Стр. 148—150.ռուս.՝

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել