Վասակ Իշխանիկ (ծննդյան ամսաթիվը հայտնի չէ, մահացել է 892-893[1]), ինքնավար Սյունիքի իշխան[2]։ Գերեվարվել է և մյուս հայ իշխանների հետ[3] 850 թվականի կեսերին արաբ զինվորական հրամանատար Բուղայի կողմից աքսորվել։ Նրա բացակայության տարիներին Աշոտ Բագրատունու համաձայնությամբ նրա տեղը գրավել է Վասակ Գաբուռը[2]՝ Գեղարքունիքի իշխանը։ Վերադառնալով՝ նորից հաստատվել է որպես իշխան՝ ընդունելով Բագրատունիներից որպես վասալ կախվածությունը[2]։ Անիի հայկական թագավորության վերականգնումից հետո արաբներն ամեն կերպ խրախուսում էին հայ ֆեոդալների կենտրոնախույս գործունեությունը, սակայն Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ Վասակը չէր ցանկանում ապստամբի անուն ժառանգել և հավատարիմ էր մնում հայոց թագավորին[4]։ Իշխանությունը ժառանգել է եղբայրը՝ Աշոտ Սյունին[5]։

Վասակ Իշխանիկ
Սյունիքի իշխան
Հաջորդող Աշոտ Սյունի
 
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ է
Վախճանի օր 892—893

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. См. прим. 143 Archived 2016-03-04 at the Wayback Machine.
  2. 2,0 2,1 2,2 См. прим. 128 Archived 2014-10-10 at the Wayback Machine.
  3. Товма Арцруни, III, XI
  4. Степанос Орбелян. История области Сисакан. — Тифлис, 1910. — С. 299. (հայ.):

    Մեծարէ Ափշինն զՎասակ Սիւնի թագ կապեալ, եւ նա ոչ կամեցաւ ապստամբական անուն ժառանգել

  5. A. E. Redgate. The Armenians. — Wiley-Blackwell, 2000. — С. 208.:

    Vayotsc-dzor and other lands passed from Vasak Ishkhanik to his brother Ashot and then to Vasak’s son as co-heir with Ashot’s four sons