Գրիգոր Սուփան Բ
Գրիգոր Սուփան, կամ Գրիգոր Հայկազն, մահացել է 912/913 թվականին, Գեղարքունիքի իշխան, Բագրատունյաց թագավորության վասալ։ Սպանվել է Ատրպատականի Յուսուֆ Սաջյան ամիրայի արշավանքներից մեկի ժամանակ՝ հայկական պետականության համար պայքարում։
Գրիգոր Սուփան Բ | ||
Բագրատունիների դրոշ | ||
| ||
---|---|---|
9-րդ դարի երկրորդ կես | ||
Նախորդող | Վասակ Գաբուռ | |
Հաջորդող | Աշոտ Սյունի | |
Դինաստիա | Սյունիներ | |
Հայր | Վասակ Գաբուռ | |
Մայր | Մարիամ Բագրատունի | |
Զավակներ | Աշոտ |
Կենսագրություն
խմբագրելԾագում էր Սյունիների տոհմից՝ Հայկազուն ճյուղից, Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու ավագ որդին էր։ Ունեցել է 2 եղբայր՝ Սահակ և Վասակ, և մեկ որդի՝ Աշոտ։
Աշոտ Մեծ Բագրատունի (885-890) | Կատրանիդե Ա Բագրատունի (885-890) | Գրիգոր Սուփան Ա Սյունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ Բագրատունի | Վասակ Սյունի (855-859) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր Սյունի (859-913) | Սահակ Սյունի | Վասակ Սյունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Սյունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գործունեություն
խմբագրելԻր երկարատև իշխանության ընթացքում Գրիգոր Սուփան Բ-ն իրականացրել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Նրա օրոք նոր զարգացում է ապրում 7-րդ դարից գործող Մաքենյաց վանքը[1] (Վարդենիսի մոտ), Կոթավանքը[2] (Մարտունու մոտ), բացվել է մոր կողմից կառուցված Սևանավանքը։ Գրիգոր Սուփանը Բաղքի իշխան Ձագիկի հետ մասնակցել է Տաթևի վանքի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին[3][4]։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մաքենյաց վանք(չաշխատող հղում)
- ↑ Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. p. 79.
- ↑ Հայկական հանրագիտարան, Տաթևի վանք
- ↑ Տաթև։ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին և զանգակատունը(չաշխատող հղում)