Վասաբի, ֆրանսիական մարտաֆիլմ-կատակերգություն, ռեժիսոր՝ Ժերար Կրավչիկ, սցենարիստ և պրոդյուսեր՝ Լյուկ Բեսսոն: Ֆիլմում նկարահանվել են Ժան Ռենոն, Միշել Մյուլլերը և Ռյոկո Հիրոսյուն: Ֆիլմը թողարկվել է Wasabi, la petite moutarde qui monte au nez (Վասաբի՝ մանանեխ, որը խփում է քթիդ) վերնագրով:

Վասաբի
ֆր.՝ Wasabi
Երկիր Ֆրանսիա
 Ճապոնիա
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ
Թվական2001
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Կրավչիկ
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԺան Ռենո, Ռյոկո Հիրոսուե, Միշել Մյուլեր, Կարոլ Բուկե, Յոսի Օիդա, Christian Sinniger?, Ֆաբիո Ձենոնի, Լյուդովիկ Բերտիյո, Միշել Սկորնո և Էլոդի Ֆրենկ[1]
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
Պատմվածքի վայրՏոկիո և Փարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Ճապոնիա
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն94 րոպե

Ֆիլմի վերնագիրը բացատրվում է այն տեսարանով, որտեղ գլխավոր հերոսը՝ Հյուբեր Ֆիորենտինին (Ժան Ռենո) ուտում է մատուցած ամբողջ վասաբին՝ առանց ցնցվելու:

Սյուժե

խմբագրել

Մի կին (հետագայում պարզվեց, որ նա տրանսվեստիտ է), ով պարում է գիշերային ակումբի մշտական հաճախորդներին զվարճացնելու համար, ենթարկվում է բռնության ֆրանսիական ոստիկանության կոմիսար Հյուբեր Ֆիորենտինիի (Ժան Ռենո) կողմից. վերջինս կտրուկ հարվածում է կնոջ դեմքին: Ֆիորենտինին նրան ձեռնաշղթաներով դուրս է հանում ակումբից՝ հարձակվելով մյուս հաճախորդների վրա, ովքեր մոտ էին գալիս՝ ազատելու կնոջը կամ փակելու նրա ճանապարհը: Ցավոք, այդ հաճախորդներից մեկը հենց կոմիսարի որդին էր:

Ֆիորենտինիին մեղադրում են իր նպատակներին հասնելու համար կիրառած բռնի և ոչ ավանդական մեթոդների համար և ազատում են ծառայությունից: Չնայած իր հաջողություններին և հաճելի առօրյային՝ ինչը ներառում է հանցագործության դեմ պայքարելը, գոլֆ խաղալը և գեղեցիկ կնոջ (Բուկետի) ուշադրությանն արժանանալը՝ Հյուբերը չի կարողանում մոռանալ իր միակ սիրուն՝ Միկոյին. Միկոն լրտես էր Ճապոնիայից, ում կոմիսարն առաջին անգամ հանդիպել էր 19 տարի առաջ: Միկոյի մահվան մասին տեղեկացնելուց հետո՝ վերջինիս փաստաբան Իշիբաշին (Հարուհիկո Հիրատա) Ֆիորենտինիին հրավիրում է Ճապոնիա՝ Միկոյի կտակի ընթերցման նպատակով:

Ֆիորենտինին իմանում է, որ նրան է հանձնվել Յումիի (Հիրոսյու) խնամակալությունը: Յումին կրակոտ, հիասքանչ, բայց տարօրինակ դեռահաս աղջիկ է՝ ով պետք է գտնվի Ֆիորենտինիի խնամակալության տակ՝ մինչև 2 օրից դառնա չափահաս (Ճապոնիայում չափահաս են համարվում 20 տարեկանից): Յումին, չճանաչելով իր հորը, արդեն ատում էր նրան՝ լքված լինելու պատճառով: Ֆիորենտինին հասկանում է, որ Յումին իր դուստրն է, բայց չի խոստովանում՝ վախենալով կորցնել նրան:

Ֆիորենտինին բացահայտում է, որ Միկոն «կեղտոտ խաղ»-ի զոհ է դարձել: Պարզվում է՝ Միկոն ունեցվածք է գողացել Յակուձայից, որն անցնելու է Յումիին չափահաս դառնալուց հետո: Ֆիորենտինին դիմում է Մոմոյի՝ Տոկյոյում ապրող իր նախկին հետախույզ գործընկեոջ (Միշել Մյուլլեր) օգնությանը: Վերջինս օգնում է Ֆիորենտինիին Միկոյի մահվան ուսումնասիրությունները շարունակելու և Յումիին Յակուձայից պաշտպանելու հարցում՝ նրան 2 մետաղե ճամպրուկ զենք մատակարարելով: Յակուձան փորձում է հարձակվել Յումիի վրա կամարակապ սրահում, բայց Ֆիորենտինին, ուսումնասիրելով նրանց դիրքերը, սպանում է բոլորին:

Ավելի ուշ՝ Յակուձայի կողմից գերեվարվելուց հետո Յումին բացահայտում է, որ Ֆիորենտինին իր հայրն է: Յումիին փախցնելուց հետո, հենց Յակուձան պատրաստվում է սպանել Ֆիորենտինիին, վերջինս, օգտագործելով գոլֆի գնդակներ, ազատվում է իրեն սպանել ցանկացողներից: Նախկին գործընկերների օգնությամբ Ֆիորենտինին և Մոմոն ազատում են Յումիին այն ժամանակ, երբ փորձում էին գումար հանել Յումիի բանկային հաշվից, իսկ բանկի անձնակազմի ու հաճախորդների փոխարեն բանկում իրենց գործընկերներն էին: Յումիի փրկության ժամանակ՝ հրազենային կռվի արդյունքում Յակուձայի բոլոր անդամները սպանվում են Ֆիորենտինիի կողմից: Ամեն ինչ ավարտվում է առանց բարի կողմի զոհերի:

Ծանր փորձություններից հետո Ֆիորենտինին վերադառնում է Ֆրանսիա. նա խոստացել էր Յումիին, որ կվերադառնա 1 ամսից: Բայց ինքնաթիռի վայրէյք կատարելուց առաջ ներս են մտնում մի խումբ մաքսավորներ՝ 2 մետաղե ճամպրուկներով՝ խնդրելով դրանց տիրոջն արձագանքել:

Դերերում

խմբագրել
  • Ժան Ռենո՝ Հյուբեր Ֆիորենտինի
  • Ռյոկո Հիրոսյու՝ Յումի Յոշիմիդո
  • Միշել Մյուլլեր՝ Մորիս՝ «Մոմո»
  • Կարոլ Բուկե՝ Սոֆիա
  • Լյուդովիկ Բերտիլո՝ Ժան-Բապտիստ #1
  • Յան Էփշտեյն՝ Ժան-Բապտիստ #2
  • Միշել Սկուրնո՝ Վան Էյք
  • Քրիստիան Սինիգեր՝ Սքուալ
  • Ժան-Մարկ Մոնտալտո՝ Օլիվիե
  • Ալեքսանդր Բրիկ՝ Իռեն
  • Ֆաբիո Զենոնի՝ Ջոսի
  • Վերոնիկ Բալմ՝ Բեթի
  • Ժակ Բոնդու՝ Դել Ռիո
  • Յոշի Օիդա՝ Տականավա
  • Հարուհիկո Հիրատա՝ Իշիբաշի
  • Յուկի Սաքայ՝ Միկո
  • Կինշիրո Օյամա՝ ճապոնական կոմիսար
  • KEE՝ Ռյուիչի
  • Հիրոկո Մակի՝ Ացուկո Նականո
  • Էդիլբերտո Ռուիս՝ Գուակամոլե

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Ճապոնիայում՝ Տոկիոյում:

Ճանաչում

խմբագրել

«Վասաբի» ֆիլմի վերաբերյալ կան հակասական կարծիքներ. «Rotten Tomatoes» կայքում կարծիքների 43%-ը դրական է: Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4 բալանոց համակարգով գնահատել է 1,5՝ մեկնաբանելով. «Ռենոն անում է այն ինչ կարողանում է, ֆիլմը հումորից կտրուկ անցում է կատարում դաժանություն և հակառակը, իսկ Ռյոկո Հիրոսյուն ստիպում է մեզ մտածել՝ արդյոք նա միշտ է այդպիսին թե ոչ:»[2] «Metacritic» կայքում ֆիլմը 100 բալից ստացել է 53 բալ՝ հիմնված 15 կինոքննադատների կարծիքների վրա[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Ebert, Roger (2002-10-18). «Wasabi Movie Review & Film Summary (2002)». Ebert Digital LLC. Վերցված է 2013-08-03-ին.
  3. «Wasabi». Metacritic. Վերցված է July 26, 2015-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել