Ժերար Կրավչիկ
Ժերար Կրավչիկ ( ֆր.՝ Gérard Krawczyk. մայիսի 17, 1953[1], Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ[2]), լեհական ծագումով ֆրանսիացի կինոռեժիսոր։ 2016 թվականին ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստների և գրականության շքանշանով[3]։
Ժերար Կրավչիկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 17, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0470443 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1953 թվականի մայիսի 17-ին Ֆրանսիայում։ Փարիզ - 9 համալսարանում սովորել է տնտեսագիտություն և առևտրի հիմունքներ, ստացել մագիստրոսի աստիճան, այնուհետև ավարտել է Փարիզի հայտնի կինոդպրոցը՝ IDHEC-ը, որտեղ մասնագիտացել է ռեժիսուրայի և լուսանկարչության մեջ[4]։ Ժերար Կրավչիկի դեբյուտը կինոյում եղել է «Le Concept subtil» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է 8 տարբեր մրցանակների, այդ թվում՝ Մոնրեալի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է հեղինակավոր Սեզար մրցանակի։ Դրան հաջորդել են «Մորենո ցուլը» ( 1983 ) և «Գիշերային սպանություն» (1984) կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նույնպես ջերմ ընդունելության են արժանացել, մրցանակների առաջադրվել[5]։ 1986 թվականին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ես ատում եմ դերասաններին», որի համար առաջադրվել է «Սեզար»-ի և Միշել Օդիարի անվան մրցանակի։
Այնուհետև համագործակցել է հեռուստատեսության հետ։ 1997 թվականին նրա «Հերոսուհիները» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, 1998 թվականին Կրավչիկը մասնակցել է «Տաքսի» ֆիլմի ստեղծմանը, միաժամանակ գովազդային տեսահոլովակներ նկարահանել Danone, Mobil, France Telecom և այլ հայտնի ընկերությունների համար։ «Ժաննա դ՛Արկ» (1999) ֆիլմի նկարահանման ընթացքում Ժերար Կրավչիկը Լյուկ Բեսոնի երկրորդ ռեժիսորն էր։ Հետագայում վերջինս, որպես պրոդյուսեր, նրան հրավիրեց բեմադրելու «Տաքսի 2» (2000), «Վասաբի» (2001), « Տաքսի 3» (2003) և «Տաքսի-4» (2007 թ.) ֆիլմերը։ 2003 թվականին նույն զույգը՝ պրոդյուսեր Լյուկ Բեսոնը և բեմադրող ռեժիսոր Ժերար Կրավչիկը, թողարկեց Ֆանֆան Տյուլպան /« Fanfan Tulip » ֆիլմի ռիմեյքը։ Այս տարբերակում գլխավոր դերերը կատարել են Վենսան Պերեսը և Պենելոպա Կրուսը։
Քաղաքացիական դիրքորոշումը
խմբագրելԺերար Կրավչիկը 2018 թվականին միացել է Ֆրանսիայի ռեժիսորների կոչին՝ հաջակցություն Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի[6]
Ռեժիսոր
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1981 | կֆ | Նուրբ գաղափարը | Le concept subtil | ռեժիսոր |
1982 | կֆ | Մորենո ցուլը | Toro Moreno | ռեժիսոր |
1984 | կֆ | Սպանություն գիշերով | Homicide by Night | ռեժիսոր |
1986 | ֆ | Ատում եմ դերասաններին | Je hais les acteurs | ռեժիսոր |
1987 | ֆ | Ամառնավերջը | L'été en pente douce | ռեժիսոր |
1988 | կֆ | Méliès 88: La providence de Notre-Dame des flots (TV) | Méliès 88: La providence de Notre-Dame des flots (TV) | ռեժիսոր |
1993 | ֆ | Մի կնոջ մրցանակը | Le prix d'une femme (TV) | ռեժիսոր |
1997 | ֆ | Հերոսուհիներ[en] | Héroïnes | ռեժիսոր |
2000 | ֆ | Տաքսի 2 | Taxi 2 | ռեժիսոր |
2001 | ֆ | Վասաբի | Wasabi | ռեժիսոր |
2003 | ֆ | Տաքսի 3 | Taxi 3 | ռեժիսոր |
2003 | ֆ | Ֆանֆան-Տյուլպան | Fanfan la tulipe | ռեժիսոր |
2005 | ֆ | Մեր խելահեղ կյանքը | La vie est à nous! | ռեժիսոր |
2007 | ֆ | Տաքսի 4 | Taxi 4 | ռեժիսոր |
2007 | ֆ | Կարմիր հյուրանոցը | L'auberge rouge | ռեժիսոր |
Սցենարիստ
խմբագրել- 2005 Մեր խենթ կյանքը / La vie est a nous!
- 1997 Հերոսուհիներ / Heroines
- 1993 Մի կնոջ մրցանակը /Le prix d'une femme (հեռուստատեսային)
- 1991 Գիշերային սպանություն (հեռուստատեսային)
- 1988 Melies 88. La providence de Notre-Dame des flots (հեռուստատեսային)
- 1987 Ամառվա վերջը / L'ete en pente douce
- 1986 Ես ատում եմ դերասաններին / Je hais les acteurs
- 1982 Տորո Մորենո
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- Սեզար, 1982 (7-րդ արարողություն)։ Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Concept subtil, Le»/ Նուրբ գաղափար)
- Սեզար, 1984 (9-րդ արարողություն)։ Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Տորո Մորենո»)
- Սեզար, 1985 (10-րդ արարողություն) . Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Գիշերային սպանություն»)
- Սեզար, 1987 (12-րդ արարողություն) . Անվանակարգեր. Լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմ («Ես ատում եմ դերասաններին»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=G%E9rard+Krawczyk&nom_acteur=KRAWCZYK%20G%E9rard&ident=22600&debut=0&record=4&from=ok
- ↑ «Nomination dans l'ordre des Arts et des Lettres janvier 2016». Արխիվացված է օրիգինալից 5 червня 2016-ին. Վերցված է 12 березня 2017-ին.
- ↑ Gérard Krawczyk, fiche sur cinefil.com
- ↑ The Subtle Concept en 1982, Toro Moreno en 1984, Homicide by Night en 1985 : «Palmarès des Césars». Վերցված է 17 juillet 2011-ին.
- ↑ «Appel pour la libération d'Oleg Sentsov». Արխիվացված է օրիգինալից 13 червня 2018-ին. Վերցված է 13 червня 2018-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Կրավչիկ» հոդվածին։ |