Վառգոշ Գնթունի

հայ նախարար

Վառգոշ Գնթունի (5-րդ դար - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Այրարատ աշխարհի Գնթունիք (Նիգ) գավառի տանուտերը, Գնթունիների նախարարական տոհմից[1]։

Վառգոշ Գնթունի
Նիգ Այրարատ նահանգ page353-2000px-Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 copy 5.jpg
Այրարատի Գնթունիք (Նիգ) գավառը
Գնթունիքի տեր
480-ականներ
 
Մասնագիտություն՝ նախարար
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա Գնթունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Վահանանց պատերազմԽմբագրել

481 թվականին Այրարատ աշխարհի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, Վառգոշ Գնթունին ու Վասակ Սահառունին իբրև գուժկան հասնում են Դվին և կեղծ լուր են տարածում ճակատամարտում պարտության մասին[1]։ Դվինում գտնվող Հայոց մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետ Վահան Մամիկոնյանն ու Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը մի պահ հավատում են այդ լուրին, սակայն հասնում է Առաստոմ Գնունին և հաղորդում հաղթանակի ավետիսը, իսկ նրա հետևից՝ հաղթական հեծելազորը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել