Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակոռի (այլ կիրառումներ)

Ակոռի, գյուղ Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսի վիհի եզրին։

Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Ակոռի
Վարչական տարածքԱրևելյան Հայաստան
ԵրկրամասՄասյացոտն գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև 1840 թ. երկրաշարժը)
Տեղաբնականունակոռեցի
Ակոռի (Աշխարհ)##
Ակոռի (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Ըստ տեղական ավանդության՝ Նոյ նահապետն այդ վայրում տնկել է ուռենի, այստեղից և՝ Արկուռի – Ակոռի անվանումը։

Առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին՝ 481-484 թվականների հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ։

703 թվականին Ակոռիի մոտ հայ ապստամբները հաղթել են արաբներին։

Միջին դարերում Ակոռին եղել է խոշոր ավան, Խոր Վիրապի եպիսկոպոսական թեմի կենտրոն, ավելի ուշ շրջանում, Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ, այնտեղ նստում էր այլազգի իշխող։

Ավերիչ երկրաշարժ

խմբագրել

1840 թվականի հուլիսի 2-ին Մեծ Մասիսի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գյուղը թաղվել է ժայռաբեկորների հաստ շերտի տակ։

Աղետից առաջ գյուղն ունեցել է 2200 բնակիչ, որից 1600-ը՝ հայեր։ Բնակիչները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ։

Ակոռիում գործում էին երկու վարժարան։ Արարատ բարձրանալիս գյուղում եղել են ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերյոն, Բուլլեյ լը Գուզը, Ֆրիդրիխ Պարրոտը։ Երկրաշարժի պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին Ակոռի է այցելել երկրաբան Հերման Աբիխը։

Ճարտարապետություն

խմբագրել

Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը (661–667) Ակոռիում կառուցել է եկեղեցի, որը ոչ մեծ գմբեթավոր կառույց էր՝ երկու առանձին կանգնած մույթերով, արևելակողմի երկու ավանդատներով և ճակատային եռանկյունաձև խորշերով։ Ճարտարապետական մանրամասներն առնչվում են VII դարի ընդհանրացված ձևերին։ Այս եկեղեցին կործանվել է գյուղի հետ մեկտեղ։ Եկեղեցու հատակագիծը շատ մոտ նմանություն ու Անիի կաթողիկե եկեղեցուն, միայն ավանդատուները քառակուսի են, փոխանակ արևելյան կողմից խորանաձև լինելուն, արտաքին մասից (գուցե ներքին) մնացած սյուներից երևում է, որ շատ նման է Զվարթնոցի արտաքին որմնասյուներին՝ իր խոյակներով[1]։

Ակոռիի մոտ, Մեծ Մասիսի հյուսիսարևելյան ստորոտին, գտնվում է Ս․ Հակոբի վանքը՝ բաղկացած խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցուց և միաբանների կացարաններից։ Վանքի կառուցման ժամանակն անհայտ է։ Այնտեղ եղած արձանագրությունների մի մասը, որ հրատարակել է Դյուբուա դը Մոնպերյոն, թվագրված է XIII–XIV դարերով։

Կործանված Ակոռիից ոչ հեռու գտնվող Նոր Ակոռի գյուղը XIX դարի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ռուսական ամրոցաձև պահակատուն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 112 — 300 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 229