Վաչագան Վանցյան

Խորհրդային Միության հերոս

Վաչագան Հունանի Վանցյան (մայիսի 14, 1913(1913-05-14), Զակ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - օգոստոսի 1, 1944(1944-08-01), Ukmergė District Municipality, Լիտվա), Խորհրդային Միության հերոս (24.3.1945, հետմահու)[1], սերժանտ։ Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից։

Վաչագան Վանցյան
մայիսի 14, 1913(1913-05-14) - օգոստոսի 1, 1944(1944-08-01) (31 տարեկան)
ԾննդավայրԶակ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահվան վայրUkmergė District Municipality, Լիտվա
Զորատեսակհետևազոր
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Վաչագան Վանցյանը ծնվել է 1913 թվականի մայիսի 14-ին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Զակ գյուղում (այժմ՝ Ախալքալաքի շրջան, Ջավախք), գյուղացու ընտանիքում։ 1928 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1937-1939 թվականներին աշխատել է Բաթումի արդյունաբերական ձեռնարկություններում, այնուհետև՝ կոլտնտեսությունում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավոր զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի մարտերում երեք անգամ վիրավորվել է, հայտնի է եղել որպես հմուտ և խիզախ գնդացրորդ։ 1942 թվականի մայիսից մասնակցել է Ռժևսկ-Սիչևյան, 1943 թվականի ապրիլից՝ Բելոռուսական գործողությանը, ցուցաբերել խիզախություն և արիություն։ Շումիլինո երկաթուղային կայարանի շրջանում Վանցյանը ոչնչացրել է հակառակորդի 3 գնդացրային կետ, ետ մղել 2 հակագրոհ։ Աչքի է ընկել Նեմանի գետանցման ժամանակ, երբ ոչնչացրել է հակառակորդի 9 զինվոր։ 1944 թվականի օգոստոսի 1-ին Վանցյանը գրավել է պլացդարմ և պահել այն մինչև հիմնական ուժերի ժամանումը՝ ետ մղելով հակառակորդի 5 գրոհ։ Ծանր վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, արյունաքամ լինելով` պահել է պլացդարմը։ Մնալով մենակ՝ հավաքել է վերջին ուժերը և պայթեցրել հակառակորդի տանկը, իսկ ինքը զոհվել 1944 թվականի օգոստոսի 1-ին Վիտեբսկի շրջանի Շամիլինո երկաթուղային կայարանի մոտ։ Թաղված է Շիլան գյուղում (Բիրտայի շրջան, Լիտվա)[2]։

Հիշատակ խմբագրել

Վաչագան Վանցյանի բրոնզաձույլ կիսանդրին կանգնեցված է հայրենի Զակ գյուղում և շրջկենտրոնի կենտրոնական այգում[2]։

Պարգևներ խմբագրել

Առաջինների թվում Նեմանի հաջող գետանցման, պլացդարմի պահման, արիության և հերոսության համար հաստոցային գնդացրի գնդացրային հաշվարկի (259-րդ Հրաձգային գունդ, 179-րդ Հրաձգային դիվիզիա, 43-րդ Բանակ, 1-ին Մերձբալթյան ռազմաճակատ) հրամանատար սերժանտ Վանցյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945 թվականի մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է կնոջը)[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խորհրդային Միության հերոսների ցանկը Հայկական Սովետական Հանրագիտարանում, հ 13, էջ 665
  2. 2,0 2,1 Ջավախքի զավակները Հայրենական մեծ պատերազմի տարիներին
  3. «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 525:
  4. Операция "Багратион": освобождение Белоруссии (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. 2004. ISBN 9785224046034.

Գրականություն խմբագրել

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7

Արտաքին հղումներ խմբագրել