Վաշինգտոն Սկվեր պուրակ (անգլ.՝ Washington Square Park) հանրային զբոսայգի է Մանհեթեն վարչական բորոյի Գրինվիչ Վիլիջ շրջանում։ Պուրակը սահմանափակված է Ուեսթ 4-րդ փողոցով, Մակդուգալի փողոցով, համալսարանով և Ուեյվերլի Փլեյսով։ Հինգերորդ պողոտան սկսվում է պուրակից։

Վաշինգտոն Սքվեր պուրակ
Տեսակքաղաքային զբոսայգի
Կազմված էWashington Square Park potter's field? և Վաշինգտոն Սքվեր կամար
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՆյու Յորք շրջան[1]
ՏեղագրությունԳրինվիչ Վիլիջ
Հիմնվել է1827
Մակերես10,8 ակր
Վաշինգտոն Սքվեր պուրակը գտնվում է ԱՄՆում
Վաշինգտոն Սքվեր պուրակ

Նախորդ տարիներին զբոսայգու տեղում եղել է ճահիճ, որով անցնում էր Մինետա գետը։ Մոտակայքում է գտնվել հնդկական Սապոկոկանիկան գյուղը։

1644 թվականին հոլանդացիների կողմից ստրկացած տասնմեկ սևամորթ դիմել են քաղաքի կառավարությանը՝ իրենց ազատ արձակելու համար։ Այն հաստատվել է տարեկան հարկը վճարելու պարտավորության ներքո։ Նեգրերը հողակտորներ են ստացել ժամանակակից պուրակի տարածքում։

1797 թվականին այդ տարածքը գնել է քաղաքը և դրա վրա կառուցել է գերեզմանոց՝ աղքատների և դեղին տենդից մահացածների համար[2]։

1824 թվականին Մինետա ջրահոսքի ջրերը ցամաքել էին, մեկ տարի անց փակվել է գերեզմանատունը, որտեղ այդ ժամանակ հուղարկավորված էր մոտ 20 000 մարդ։

Երկու տարի անց այդ վայրում հիմնադրվել է զբոսայգի։ Շրջակա տարածքի գրավչությունը կտրուկ աճել էր, և պուրակի շրջակայքում սկսվել էին մասսայականորեն կանգնեցվել նորաձև շենքեր։ 1852 թվականին պուրակում կանգնեցվել է առաջին շատրվանը։ 1870 թվականին Պուրակների և հանգստի քաղաքային վարչության ստեղծումից անմիջապես հետո կանգնեցվեցին մի քանի հուշարձաններ և կառուցվեցին նոր ուղիներ։ 1872 թվականին վերակառուցվել է շատրվանը, 1888 թվականին կանգնեցվել է Գարիբալդիի հուշարձանը, իսկ 1889 թվականին՝ ժամանակավոր հաղթակամար՝ նվիրված Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության հարյուրամյակին։ 1895 թվականին այն փոխարինվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի նախագծած 23 մետր բարձրությամբ մշտական կամարով։ Երկու տասնամյակ անց Վաշինգտոնի Սքուեր պարկում կանգնեցվել է ամերիկացի քանդակագործներ Ալեքսանդր Քալդերի և Հերմոն Մակնիլի կողմից պատրաստած Վաշինգտոնի մեկ այլ հուշարձան։

Սկզբում հինգերորդ պողոտան անցնում էր պուրակի միջով, բայց 1960-ականներին փողոցի այդ հատվածը եղել է փակ երթևեկության համար։ Այդ ժամանակներից ի վեր պուրակը մեծ տարածում է գտել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։ 2007 թվականի դեկտեմբերից զբոսայգին անցնում է բարեկարգում, որի նպատակն է բարելավել կանաչ տարածքները և վերականգնել աղբյուրններն ու հուշահամալիրները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Geographic Names Information System — 2018.
  2. «https://www.nytimes.com/2008/11/23/nyregion/thecity/23park.html?pagewanted=all&_r=0». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Jonathan Kuhn. Washington Square Park // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 1381. — 1584 p. — ISBN 0300182570.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն Սքվեր պուրակ» հոդվածին։