Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի դիվանագիտական առաքելությունն է Միացյալ Նահանգներում, որը գտնվում է Վաշինգտոնի «Embassy Row» գոտում։ Դեսպանությունը գտնվում է Շերիդան-Կալորամա թաղամասի 2225 R Street հասցեում[5]։

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՀայաստան
Ընդունող երկիր ԱՄՆ[1][2]
ԴեսպանԳրիգոր Հովհաննիսյան
Հասցե2225 R St NW, Washington, DC 20008[3][4][1]
Կայքusa.mfa.am/hy/(հայ.) և usa.mfa.am/en(անգլ.)
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը գտնվում է ԱՄՆում
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն

1991 թվականին անկախության հռչակումից հետո Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Միացյալ Նահանգների հետ և 1993 թվականի փետրվարին բացեց իր դեսպանությունը։ ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանը Ռուբեն Շուգարյանն էր։ Գործող դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է 2021 թվականի օգոստոսին։

Դեսպաններ խմբագրել

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանները.

Շենքի պատմություն խմբագրել

Տեղացի ճարտարապետ Ջորջ Օքլի Տոտենի միջերկրածովյան վերածննդի ճարտարապետության ոճով 1909 թվականին նախագծած շենքը սկզբնապես ծառայել է որպես Ամարիլիս Ջիլետի նստավայր։ Հետագա սեփականատերերի թվում էին կոնգրեսական Գիլբերտ Մ. Հիչքոքը և Ինտերիերի դիզայնի միջազգային ինստիտուտը (ԻԴՄԻ)։ Այն բանից հետո, երբ 1990 թվականին ԻԴՄԻ-ն միաձուլվեց Մերիմաունթի համալսարանի հետ, շենքը մնաց թափուր։ 1995 թվականին այն գնեց Հայաստանի կառավարությունը։ Կառույցի 2,3 միլիոն դոլար գնման և հետագա վերանորոգման ծախսերը մասամբ վճարվել են ամերիկահայ համայնքի զգալի նվիրատվություններով։ Հայաստանի դեսպանատան 2009 թվականի գույքի արժեքը կազմում է 3 675 890 ԱՄՆ դոլար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել