Ռուբեն Շուգարյան

հայ քաղաքական գործիչ, դիվանագետ

Ռուբեն Ռոբերտի Շուգարյան (հոկտեմբերի 19, 1962(1962-10-19), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2020(2020-04-21)[1], Բոստոն, ԱՄՆ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ։ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր։

Ռուբեն Շուգարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1962(1962-10-19)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 2020(2020-04-21)[1] (57 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1985) և Երևանի պետական համալսարան (1989)
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ, 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի փորձագետ, 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական, 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ 1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը[2]։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում[3]։

2008 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը
  2. «Ռուբեն Շուգարյան. ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը տարածաշրջանի հանդեպ փոխվել է». news.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  3. «ՆՐԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑԻՆ». Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Գագիկ Բաղդասարյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Ռուբեն Շուգարյան

2005-2008
Հաջորդող
Ռուբեն Կարապետյան
Նախորդող
Ալեքսանդր Արզումանյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Շուգարյան

1993-1999
Հաջորդող
Արման Կիրակոսյան