Թաթուլ Մարգարյան
հայ դիվանագետ
Թաթուլ Խիկարի Մարգարյան (ապրիլի 16, 1964, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։
Թաթուլ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1964 (56 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Paul H. Nitze School of Advanced International Studies? |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի դեսպան ԱՄՆ-ում |
Պարգևներ և մրցանակներ | Մխիթար Գոշի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ |
Կայք | usa.mfa.am/en/ |
ԿրթությունԽմբագրել
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն Համալսարանից։
Միջազգային Հարաբերությունների և Քաղաքագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ջոնս Հոփկինսի համալսարանից և գիտությունների թեկնածուի աստիճան՝ Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանից։
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1990-1991 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի օգնական։
- 1991-1992 թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 1991-1994 թթ. – ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական։
- 1994-1999 թթ. – ԱՄՆ-ում ՀՀ Առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ
- 1999-2000 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2000-2005 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 2002-2003 թթ. – Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ։
- 2005 թվականից – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ
- 2012 թ. ապրիլից - 2013 թ. դեկտեմբերի 26 - համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում։
- 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար[4]։
- 2015 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[5]։
ՊարգևներԽմբագրել
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[6]։
- 2015 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[7]
ԱյլԽմբագրել
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
Ամուսնացած է, ունի երեք որդի։
ԱղբյուրներԽմբագրել
Նախորդող Ավետ Ադոնց |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյան 12 մարտի 2015 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Ավետ Ադոնց |
Բելգիայի Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյան 5 օգոստոսի 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Ավետ Ադոնց |
Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյան 5 օգոստոսի 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Արման Կիրակոսյան |
ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյան 2004—26 հունիսի 2014 |
Հաջորդող Տիգրան Սարգսյան |
Նախորդող |
Մեքսիկայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյան 2010—28 դեկտեմբերի 2013 |
Հաջորդող Գրիգոր Հովհաննիսյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Թ. Խ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ