Վանո Մուրադելի
Վանո (Հովհաննես) Եղիայի Մուրադելի (ապրիլի 6, 1908[1][2] կամ 1908[3], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 14, 1970[4][1], օգոստոսի 17, 1970[5] կամ 1970[3], Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), սովետական կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։
Վանո Մուրադելի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1908[1][2] կամ 1908[3] Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 14, 1970[4][1], օգոստոսի 17, 1970[5] կամ 1970[3] Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա, օպերետ, բալետ, սիմֆոնիա և երգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1931 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (դասատու՝ Ս․ Վ․ Բարխուդարյան) և դիրիժորության (դասատու՝ Մ․ Մ․ Բագրինովսկի) դասարանները։ 1934-1938 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ն․ Յա․ Մայակովսկու ղեկավարությամբ։ Աշխատել է Վրաստանի դրամատիկական թատրոններում։
Վանո Մուրադելին (1931-1934), ղեկավարել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի կենտրոնական անսամբլը (1942-1944), 1939-1948 թվականին եղել է ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, 1959-1970 թվականներին՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի նախագահ։ Համարվել է խորհրդային երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից։ Նրա լավագույն համարվող երկերը տոգորված են հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ, նվիրված են արդիականության հրատապ հիմնախնդիրներին։ Հեղափոխական իրադարձություններին են նվիրված «Մեծ բարեկամություն» (1947), «Հոկտեմբեր» (1962) օպերաները, ժամանակակից իրականությանը՝ «Մոսկվա-Փարիզ-Մոսկվա» օպերետը (1968)։ Հեղինակ է 2 սիմֆոնիաների (1938, 1945)։ Մեծ մասսայականություն են վայելում Մուրադելիի երգերը՝ «Հիմն Մոսկվային», «Ուսանողների միջազգային միության հիմն», «Երգ Լենինի մասին», «Բուխենվալդյան ահազանգ»։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1951)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 B.R.A.H.M.S. (ֆր.) — 1996. — ISSN 2557-8928
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мурадели Вано Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 93)։ |