Վանինա Նոեմի Կոռեա (իսպ.՝ Vanina Noemí Correa, օգոստոսի 14, 1983(1983-08-14)[1][2][3], Villa Gobernador Gálvez, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ։ Ռոսարիո Սենտրալի և Արգենտինայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալիս որպես դարպասապահ։ Արգենտինայում հանդես է եկել Ռենատո Սիզարինիի, Բոկա Խունիորես և Սոսիալ Լուքս թիմերի կազմում։

Վանինա Կոռեա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1983(1983-08-14)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Villa Gobernador Gálvez, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 1,8 ± 0,001 մետր[2] և 180 սանտիմետր[4]
Դիրք դարպասապահ

Միջազգային կարիերա խմբագրել

Առաջին մրցաշարը խաղացել է 2007 թվականին ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության խաղում՝ ընդդեմ Գերմանիայի, որը Արգենտինան պարտվել է 11:0 հաշվով, մրցաշարի պատմության ամենամեծ պարտությունը, նախքան 2019 թվականին Թայլանդի 13:0 հաշվով պարտությունը Միացյալ Նահանգներին։ Հաջորդ տարի՝ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարում հանդես է եկել որպես դարպասապահ.[5]:

Երբ Արգենտինան 2011 թվականին ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ որակավորում չի ստացել, Կոռեան հաջորդ տարի հեռացել է ֆուտբոլից։ 2017 թվականին մարզիչ Կարլոս Բոռելոն նրան համոզել է վերադառնալու ազգային հավաքական։ Խաղացել է Արգենտինայի բոլոր յոթ խաղերում` 2018 թվականի Կոպա Ամրիկա Ֆեմինայի և հաջորդ ԿՈՆԿԱԿԱՖ-ԿՈՆՄԵԲՈԼ-ի փլեյ-օֆի մրցաշարերում` հաղթելով Պանամային[6]։

2019 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղում Հավրում կայացած Արգենտիա-Անգլիա խաղում (1:0՝ հօգուտ Անգլիայի) արժանացել է բուռն ծափահարությունների։ Դարպասը փրկել է վեց անգամ, ներառյալ Նիկիտա Պարիսի տուգանային հարվածը։ Կոռենան արժանացել է նաև անգլիացի մարզիչ Ֆիլ Նևիլի գովասանքին։ BBC Sport զեկույցում Կոռեայի խաղը նկարագրվել է որպես «փոխհատուցման ձև» 2003 և 2007 թվականների անհաջող մրցաշարերից հետո[7]։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի փետրվարի 24-ին ծնվել են Կոռեայի երկվորյակները[8][9]։

Միջազգային մրցաշարեր խմբագրել

Առաջնություն Երկիր Արդյունք
Հարավային Ամերիկայի կանանց ֆուտբոլի առաջնություն 2003   Պերու 2-րդ տեղ
Հարավային Ամերիկայի կանանց ֆուտբոլի առաջնություն 2006   Արգենտինա Հաղթանակ
2003 ֆուտբոլի համաամերիկյան խաղեր - կանանց մրցաշար   Դոմինիկյան Հանրապետություն 4-րդ տեղ
2007 ֆուտբոլի համաամերիկյան խաղեր - կանանց մրցաշար   Բրազիլիա Խմբային փուլ
2003 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթ   ԱՄՆ Խմբային փուլ
2007 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթ   Չինաստան Խմբային փուլ
2008 թվականի ամառային օլիմպիական խաղեր - կանանց առաջնություն   Չինաստան Խմբային փուլ
2018 Կոպա Ամրիկա Ֆեմինա   Չիլի 3-րդ տեղ
2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթ   Ֆրանսիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FIFA.com / FIFA
  2. 2,0 2,1 2,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. https://sanlorenzo.com.ar/deportes/futbol-femenino/perfil/vanina-correa
  5. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  6. Zandrino, Diego (2019 թ․ հունիսի 9). «From twins to a trio for Correa». FIFA. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  7. «Women's World Cup: Vanina Correa impresses in Argentina defeat by England». BBC Sport. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  8. «Vanina Correa: La expectativa es pasar la fase de grupo» (իսպաներեն). Noticias De. 2019 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
  9. «Todo terreno: Vanina Correa es arquera de selección, mamá y trabaja de cajera» (իսպաներեն). Con La Gente Noticias. 2019 թ․ ապրիլի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանինա Կոռեա» հոդվածին։