Վանդա Կրախելսկայա-Ֆիլիպովիչ

Վանդա Կրախելսկայա-Ֆիլիպովիչ (լեհ.՝ Wanda Krahelska-Filipowiczowa, դեկտեմբերի 15, 1886(1886-12-15)[1], Saviejkі, Q123584950?, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1968(1968-02-05)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն, ծածկանունը՝ Ալինկա[3][4]), լեհ հեղափոխական գործիչ, նկարիչ, Լեհական սոցիալիստական կուսակցություն (ԼՍԿ) ռազմական կազմակերպության անդամ, Վարշավայի նահանգապետ Գեորգի Սկալոնի դեմ անհաջող մահափորձի մասնակից, հրեաների օգնության խորհրդի հիմնադիրներից, լեհ ազգագրագետ-բանահավաք, բանաստեղծուհի, լեհական դիմադրության մասնակից Քրիստինա Կրախելսկայայի մորաքույրը։

Վանդա Կրախելսկայա-Ֆիլիպովիչ
լեհ.՝ Wanda Krahelska-Filipowiczowa
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1886(1886-12-15)[1]
ԾննդավայրSaviejkі, Q123584950?, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1968(1968-02-05)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանSłużew Cemetery (Renety Street)
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոնլատինական եկեղեցի[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, հեղափոխական, խմբագիր և վիզուալ արտիստ
ԿուսակցությունԼեհական սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Wanda Krahelska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վանդան ծնվել է հունվարյան դիմադրության մասնակցի ընտանիքում։ 1902 թվականին ծննդատանն ավագ քրոջ հետ կազմակերպել է ընդհատակյա դպրոց երեխաների համար։ 1903 թվականին ավարտել է Վարշավայի կանանց պանսիոնը (գիշերօթիկ դպրոց)։ Նախապատրաստական աշխատանքներ է տարել, որպեսզի ընդունվի Վարշավայի գեղարվեստի դպրոց։ Այդ ընթացքում կապ է հաստատել Լեհական սոցիալիստական կուսակցության մարտական կազմակերպության անդամ Մեչիսլավ Ռուբեժիի հետ, որը նրան անդամագրել է ընդհատակյա գործունեությանը։ Վանդան լեհական նահանգում սոցիալիստական բնույթի արգելված գրականություն է քարոզչել։ Լեհ մանկավարժ Մարիան Ֆալսկու խնդրանքով նա բելառուսական սոցիալիստների համար գաղտնի տպարան է հիմնել։

Իր ապագա ամուսնու՝ Մեչիսլավ Ռուբեի ինքնասպանությունից հետո, որը տեղի է ունեցել վերջինիս ձերբակալությունից և հարցաքննությունից հետո, Վանդան անդամագրվել է Լեհական սոցիալիստական կուսակցության ռազմական կազմակերպության կանանց բաժնին։

1906 թվականի օգոստոսի 18-ին՝ Արյունոտ չորեքշաբթիի դեպքերից հետո, Վանդան մասնակցել է Վարշավայի գեներալ-նահանգապետ Գեորգի Սկալոնի դեմ մահափորձին։ Խուսափելով ձերբակալությունից՝ Վանդան փախել է Գալիցիա, որտեղ կեղծ ամուսնության մեջ է մտել Ադամ Դոբրոձիցկու հետ։ Այդ ամուսնությունն օգնել է նրան զերծ մնալ ձերբակալությունից մինչև դատական գործընթացը։ Հետագայում ձերբակալվել է։ 1908 թվականի օգոստոսի 11-18-ը տեղի է ունեցել դատաքննություն, որից հետո նա ազատ է արձակվել և լքել Լեհական սոցիալիստական կուսակցության շարքերը։

Վանդա Կրախելսկայան 1908 թվականին ամուսնացել է սոցիալիստական ակտիվիստ և Լեհական սոցիալիստական կուսակցության անդամ Թիթուս Ֆիլիպովիչի հետ։

1909-1910 թվականներին Վանդա Կրախելսկայա-Ֆիլիպովիչը սովորել է Կրակովի գեղարվեստի կանանց դպրոցում։ Այդ նույն ընթացքում նա Յագելոնյան համալսարանում ուսանել է արվեստի պատմություն։ 1911 թվականից սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ինստիտուտում։ Հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ անդամակցել է Անկախ-առաջադեմ երիտասարդական ընկերությանը։

1915 թվականին վերադարձել է Կրակով, մասնակցել Բարձրագույն ազգային կոմիտեի և Լեհական սոցիալիստական կուսակցության մամուլի ծառայության գործունեությանը։

Անկախություն ձեռք բերելուց հետո Վանդա Կրախելսկայա-Ֆիլիպովիչը մասնակցել է Լեհական սոցիալիստական կուսակցության կրթական հանձնաժողովի աշխատանքներին։

1931 թվականին արժանացել է Լեհաստանի Անկախության Խաչ պարգևին։

1932 թվականից աշխատել է լեհական հեռագրական գործակալությունում։ 1935-1939 թվականներին եղել է «Arkady» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վանդան համագործակցել է սոցիալական ապահովության դեմոկրատական կուսակցության հետ։ 1942 թվականի սեպտեմբերին լեհ գրող, լրագրող, Լեհական ապստամբության մասնակից Զոֆյա Կոսսակ-Շչուցկայի հետ հիմնել է «Հրեաների օգնության ժամանակավոր կոմիտեն», որը հետագայում վերանվանվել է «Հրեաների օգնության խորհուրդ»։

Պատերազմից հետո՝ 1945-1947 թվականներին, աշխատել է Վարշավայի վերականգնման բյուրոյում և Մշակույթի և արվեստի նախարարությունում։ 1946 թվականին հիմնադրել է «Projekt» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 1956 թվականը։ 1965 թվականին անցել է թոշակի։

Մահացել է 1968 թվականի փետրվարի 5-ին, թաղված է Վարշավայի Սլուժևսկի գերեզմանոցում։

Մրցանակներ խմբագրել

1931 թվականին արժանացել է Լեհաստանի Անկախության Խաչ պարգևին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 The Righteous Among the Nations Database
  3. «The story of Wanda Krahelska-Filipowiczowa | Polscy Sprawiedliwi». sprawiedliwi.org.pl. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  4. Bartrop, Paul R.; Dickerman, Michael (2017 թ․ սեպտեմբերի 15). The Holocaust: An Encyclopedia and Document Collection [4 volumes] (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9781440840845.

Արտաքին հղումներ խմբագրել