Վանա ծովուն արշալույսը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | հայերեն անգլերեն ֆրանսերեն |
Ռեժիսոր | Արտակ Իգիթյան Վահան Ստեփանյան |
Պրոդյուսեր | Միխայիլ Բաղդասարով Մարտուն Ադոյան Գևորգ Գևորգյան |
Սցենարի հեղինակ | Արմեն Վաթյան Արեն Վաթյան |
Դերակատարներ | Ժան-Պիեր Նշանյան Կարեն Ջանգիրով |
Օպերատոր | Ռուբեն Շահբազյան |
Երաժշտություն | Հայկո |
Կինոընկերություն | Mika Limited Հայաստանի ազգային կինոկենտրոն |
Տևողություն | 93 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը՝ 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915 թվականի ջարդերից, փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը։ Միայն այդ ճանապարհով նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից։ Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել այդ երկրի ազգային դրոշը։ Դա բողոքի՝ նրան հասանելի միակ ձևն է։ Նման դեմարշները զայրացնում են որդուն՝ Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի են 17-ամյա թոռանը, որը նույնիսկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն։ Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա։
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
խմբագրելՆկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան
- սցենարիստ - Արմեն Վաթյան, Արեն Վաթյան
- պրոդյուսերներ - Միխայիլ Բաղդասարով, Մարտուն Ադոյան, Գևորգ Գևորգյան
- օպերատոր - Ռուբեն Շահբազյան
- մոնտաժ - Սաթենիկ Ստեփանյան
- երաժշտությունը - Հայկո
Դերասանական անձնակազմ
խմբագրել- Ժան-Պիեր Նշանյան - Տիգրան
- Արեն Վաթյան - Գևորգ
- Գունիշ Զան - Էլիզ
- Կարեն Ջանգիրով - Կարապետ
- Արևիկ Մարտիրոսյան
- Գեորգի Հովակիմյան
- Շաքե Թուխմանյան
- Լևոն Շարաֆյան