Դեմարշ (ֆր.՝ démarche), պետության դիվանագիտական ելույթը՝ ուղղված այլ պետությանը։ Արտահայտվում է հայտագրի, հուշագրի, հայտարարության և այլ ձևերով։ Ըստ բովանդակության կարող է դրսևորվել մեղմ՝ զոնդաժի կամ խնդրանքի ձևով, և խիստ՝ բողոքի կամ սպառնալիքի ձևով, առանց ուժի դրսևորման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340