Արտակ Իգիթյան
Արտակ Յուրիի Իգիթյան (1975, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ։
Արտակ Իգիթյան | |
---|---|
Ծնվել է | 1975 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Գործունեության տարիներ | 1999-2016 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոօպերատոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Կենսագրություն
խմբագրելԱրտակ Իգիթյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Հայրը ջավախեցի է, գրող, մայրը` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Երկու տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 1995 թվականին ընդունվել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը, որն ավարտել է 2000 թվականին։ Դիպլոմային աշխատանքը՝ «Ձախլիկը» (ֆիլմը Ադոլֆ Հիտլերի մանկության մասին է), ներկայացվել է Կաննի փառատոնում։ 7 տարի է՝ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում[1]։
Եվրոնյուզ հեռուստաընկերության համար Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակի հեղինակն է (1 ր 35 վրկ, արտադրությունը՝ Ֆրանսիա-Հայաստան)[2]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել2000 թվականին լավագույն օպերատոր է ճանաչվել ԿՀՊԻ-ի միջազգային կինոփառատոնում։
Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել «Ոսկե կենտավրոս» մրցանակ[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2011 | Վանա ծովուն արշալույսը |
2009 | Ժերար Դեպարդյո գինեգործը |
2008 | Ես հայ եմ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2009 | Ժերար Դեպարդյո գինեգործը |
2008 | Ես հայ եմ |
1999 | Ձախլիկը |
Օպերատոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2012 | Հուր, ջուր և ադամանդներ |
1999 | Ձախլիկը |
Պրոդյուսեր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2011 | Վանա ծովուն արշալույսը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուզան Բագրատունյան (2012 թ․ մայիսի 3). «Արտակ Իգիթյան. «Պետք է վերաբերմունքը փոխվի»». kinoashkharh.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Игитян Артак Юрьевич». kino-teatr.ru. 2016 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.