Վայրի նախնիները
«Վայրի նախնիները» (անգլ.՝ Early Man), բրիտանական կատակերգական-արկածային մուլտֆիլմ՝ ստեղծված պլաստիլինային անիմացիայի տեխնիկայով։ Սցենարը գրել են Մարկ Բյորտոնն ու Ջոն Օ’Ֆարելը Նիկ Փարքի պատմվածքի հիման վրա, որը հանդես է եկել որպես մուլտֆիլմի ռեժիսոր։ Բնօրինակում մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Թոմ Հիդելսթոնը, Էդի Ռեդմեյնը, Մեյսի Ուիլյամսն ու Թիմոթի Սփոլը։
Մուլտֆիլմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի հունվարի 26-ին, ԱՄՆ-ում՝ փետրվարի 16-ին և արժանացել հիմնականում դրական արձագանքների քննադատների կողմից[9]։
ՍյուժեԽմբագրել
Նախապատմական ժամանակներում, երբ Երկրի վրա դեռ շրջում էին մամոնտները, Դագ անունով քարանձավային մարդն իր ընկերոջ՝ Հոգնոբ անունով վայրի վարազի հետ պետք է փրկեն իրենց տունն ու Դագի ցեղը Բրոնզե դարի քաղաքի տիրակալ ամենակարող լորդ Գնուսից[10]։
Դերերը հնչյունավորել ենԽմբագրել
- Էդի Ռեդմեյն — Դագ, քարանձավային մարդ Քարե դարից[10]
- Թոմ Հիդելսթոն — լորդ Գնուս, Բրոնզե դարի առաջնորդ[11]
- Մեյսի Ուիլյամս — Գունա, ֆուտբոլի երկրպագու Բրոնզե դարից և Դագի ընկերուհին[12]
- Թիմոթի Սփոլ — Բոբնար, Դագի ցեղի առաջնորդը[13]
- Ռիչարդ Այոադի — Տրիբոր, Դագի ցեղակիցը[13]
- Սելենա Գրիֆիտս — Մագմա, Դագի ցեղակից[13]
- Ջոն Բեգաս — Ասբո, Դագի ցեղակից[13]
- Մարկ ՈՒիլյամս — Բարրի, Դագի ցեղակից, որն ունի Միստր Ռոք անունով ընկեր[13]
- Ջինա Յաշիր — Գրավել, Դագի սևամորթ ցեղակից[13]
- Սայմոն Գրինել — Իմակ և Տոնգո, Դագի ցեղակիցներ[13]
- Նիք Փարկ — Հոգնոբ, վայրի վարազ, Դագի ընտանի կենդանին[14]
ՍտեղծումԽմբագրել
2007 թվականի հունիսի 18-ին Aardman Animations ստուդիան հայտարարել է, որ Նիք Փարկն սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որը Ուոլեսի ու Գրոմիտի մասին ֆրանշիզի մաս չէ[15]։ 2015 թվականի մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ StudioCanal-ը հատկացրել է 50 մլն դոլար պլաստիլինային նոր մուլտֆիլմի ստեղծման համար, որն ստացել է «Վայրի նախնիները» անվանումը, և պատրաստ է հանդես գալ որպես տարածող ընկերություն[16]։ Նախագծին աջակցել է նաև Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտը[11]։ Ըստ մտահղացման՝ մուլտֆիլմը պետք է պատմեր այն մասին, թե ինչպես են քարանձավային մարդիկ մասնակցում մարդկության պատմության մեջ առաջին անգամ անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[16]։
2016 թվականի մայիսի 9-ին, երբ ֆիլմը պաշտոնապես գտնվել է արտադրության փուլում, հրատարակվել է հնչյունավորման համար ընտրված առաջին դերասանի լուսանկարը, որը եղել է Էդի Ռեդմեյնը[10][17]։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին գլխավոր չարագործի՝ լորդ Գնուսի դերն ստացել է Թոմ Հիդելսթոնը[11]։
ՄարքեթինգԽմբագրել
2017 թվականի սեպտեմբերի 21-ին CBBC ալիքի Blue Peter հաղորդման ժամանակ հայտարարվել է մրցույթ, որի մասնակիցները պետք է հորինեին «Վայրի նախնիները» մուլտֆիլմի ոճով նախապատմական հերոսի կերպար։ Հաղթողն այցելել է Aardman ստուդիա, որտեղ նրա ստեղծած կերպարը կյանքի է կոչվել[18]։
ԹողարկումԽմբագրել
«Վայրի նախնիները» մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 28-ին[19]։ Երրորդ շաբաթավերջի արդյունքներով ֆիլմն ընդգրկվել է ամենաշահութաբերների լավագույն տասնյակում Մեծ Բրիտանիայում[20]։
«Վայրի նախնիները» մուլտֆիլմն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը ամենաշահութաբեր տիկնիկային մուլտֆիլմերի ցանկում։
ՔննադատությունԽմբագրել
Rotten Tomatoes կայքում ֆիլմի «թարմության» վարկանիշը կազմում է 82 % 152 արձագանքների հիման վրա, որոնց միջին գնահատականը 6,7/10 է[9]։ Metacritic կայքում ֆիլմի միջին վարկանիշը կազմում է 100 հնարավորից 68 միավոր 39 մեկնաբանությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[21]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Early Man — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://web.archive.org/web/20190706164022/https://www.europeanfilmacademy.org/Nominations-2018.833.0.html
- ↑ Jaafar Ali (6 May 2015)։ «Studiocanal Doubles Down On Family Fare: Reteams With Nick Park And Gilles De Maistre For New Pics – Cannes»։ Deadline։ Վերցված է 20 October 2016
- ↑ «Early Man (2018)»։ Box Office Mojo։ Վերցված է 2018-6-1
- ↑ 9,0 9,1 «Early Man (2018)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է ապրիլի 11, 2018
- ↑ 10,0 10,1 10,2 Ritman Alex, Szalai Georg (մայիսի 9, 2016)։ «Cannes: Eddie Redmayne Joins Aardman's 'Early Man' Team»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 10, 2016
- ↑ 11,0 11,1 11,2 «Tom Hiddleston joins the cast of Early Man, voicing villainous Lord Nooth»։ Aardman.com։ հոկտեմբերի 19, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2016
- ↑ «Maisie Williams joins the cast of Nick Park's 'Early Man'»։ Aardman.com։ հունվարի 13, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-18-ին։ Վերցված է հունվարի 17, 2017
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 «Early Man: Cast & Crew»։ British Comedy Guide։ Վերցված է մարտի 16, 2017
- ↑ «Early Man: Cast & Crew»։ IMDb։ Վերցված է փետրվարի 14, 2018
- ↑ «Aardman Reveals New Slate»։ Aardman։ հունիսի 18, 2007։ Վերցված է մարտի 18, 2017
- ↑ 16,0 16,1 Jaafar Ali (մայիսի 6, 2015)։ «Studiocanal Doubles Down On Family Fare: Reteams With Nick Park And Gilles De Maistre For New Pics – Cannes»։ Deadline (en-US)։ Վերցված է մայիսի 10, 2016
- ↑ Semlyen Phil de (մայիսի 9, 2016)։ «First look at Eddie Redmayne's Early Man in the new Aardman adventure»։ Empire (անգլերեն)։ Վերցված է մայիսի 10, 2016
- ↑ http://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2017/blue-peter-awesome-animation
- ↑ «Aardman announce 2018 release dates for 'Early Man'»։ Aardman։ հունվարի 7, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2016
- ↑ http://www.britinfo.net/cinema/ukbox.htm
- ↑ http://www.metacritic.com/movie/early-man?ftag=MCD-06-10aaa1c
Արտաքին հղումներԽմբագրել
- earlymanmovie.com/ Վայրի նախնիները. պաշտոնական կայք
- Առաջին մարդը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վայրի նախնիները» մուլտֆիլմը British Comedy Guide կայքում